Դեպի վեր

Քեզ բացակա չենք դնի. Երևանի թիվ 16 գրադարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս ոստիկան Ռաֆայել Նահապետյանի մասին գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com07/5/2022, 7:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Քեզ բացակա չենք դնի. Երևանի թիվ 16 գրադարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս ոստիկան Ռաֆայել Նահապետյանի մասին գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող թիվ 16 գրադարան ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Շիրակի մարզի բնակիչ, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայող Ռաֆայել Նահապետյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո և հերոսի մասին հրատարակված գրքի շնորհանդեսը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից ու աշխատանքային, հերոսածին մայրեր, ինչպես նաև «Հզոր մայրերի միության» նախագահ Գայանե Բաբայանը: Վերջինս Ռ. Նահապետյանի մորը՝ Էմմա Իվանյանին, պարգևատրեց «Հզոր մայրերի միության» խորհրդանշական մեդալով և պատվոգրով:

Պարգևատրվեց նաև Ռ. Նահապետյանի մասին գրքի հեղինակ Հասմիկ Խաչատրյանը: Գիրքը հրատարակվել է հերոսածին մոր՝ տիկին Էմմայի հովանավորությամբ:

Գրքի շնորհանդեսը բավականին պատշաճ և հայեցի էր կազակերպել գրադարանի տնօրինությունը: Ներկաները լսեցին «Հզոր մայրեր միության» նախագահի խոսքը, հանդես եկան նաև ոստիկանության ակադեմիայի դասախոսներից երկուսը, ովքեր դասավանդել են հերոսին: Հուզիչ էր դասախոսներից մեկի բանաստեղծությունը՝ նվիրված հերոսներին:

Ելույթով հանդես եկավ նաև Հ.Խաչատրյանը : Կենդանի երաժշտությամբ էլ ներկաներին գերեց հերոսի զարմիկը:

Իր բանաստեղծություններով հանդես եկավ նաև Հովհաննես Ջավախքեցին:

«Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում». այսպես էր բնութագրել Ռաֆայելը բանակի զինվորին գնահատող իր նվիրական խոսքում, դեռ երեք տարի առաջ՝ հայոց բանակի 27 ամյակի տոնին և այդպես նույն կերպ նա զենքը ձեռքին անմահացավ Շուշիում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ .....

Ռաֆայել Հովսեփի Նահապետյանը ծնվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ 1991թ.-ի սեպտեմբերի 10-ին: Ընտանիքի ամենափոքրն էր՝ չորրորդը, վայելում էր ծնողների . մեծ եղբոր և քույրերի սերն ու ջերմությունը,տան ուրախությունն ու երջանկությունն էր, լույսն ու խնդությունը: Շատ յուրահատուկ խելացի, հետաքրքիր, խաղաղասեր երեխա էր: Օժտված էր բացառիկ ընդունակություններով,դեռ հինգ տարեկան երեխա էր, մատների վրա հազարավոր թվեր էր գումարում և հանում, հավաքում էր շենքի բոլոր երեխաներին, ձեռքն էր վերցնում մի սարք և ամբողջ օրը զբաղվում էր դրանցով, բնակիչները անունը դրել էին «կամպյուտոր ուղեղ»: Դեռ դպրոց չէր գնում, գիտեր ամբողջ այբբենարանը, մաթեմատիկայի աղյուսակները, արտասանում էր շատ ոտանավորներ, մանկական անմեղ համ ու հոտով պատմում էր անեկդոտներ: Ինչևէ, բազմաշնորհ, տաղանդավոր ու եզակի երեխա էր, ավաղ…

Ընդունվեց տեղի դպրոցն 1998թթ. և ավարտեց գերազանցությամբ՝ 2008թթ: Դպրոցական տարիներին աչքի ընկավ իր բազմակողմանի ունակություններով բոլոր առարկաների նկատմամբ, բայց առավել ակտիվ էր մաթեմատիկայի, ֆիզիկայի. ինֆորմատիկայի և այլ առարկաներից: Մասնացում էր օլիմպիադաների, նույնիսկ տնտեսագիտական մրցումների գնաց և հաղթեց; Ունի բազմաթիվ գովասանագրեր, պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Գյումրու ճարտարագիտական համալսարանի էլ.էներգետիկայի ֆակուլտետի անվճար բաժինը և ավարտելուց հետո, նույն տարին ընդունվեց Երևանում մագիստրատուրա՝ էլ. Էներգետիկայի բաժինը, հեռակա, որն էլ ավարտեց գերազանցությամբ, կարմիր դիպլոմով: Նախքան մագիստրատուրան ավարտելը, երկու տարի ծառայեց հայոց բանակում, որտեղ եղել էր երկու ջոկատի հրամանատար, դասավանդել էր երկրապահ ջոկատի սաներին, մասնագիտացել է ՀՕՊ ծառայության մեջ, որտեղ և նրա բարձր մարտական պատրաստակամության համար շնորվել է ՊԱՏՎՈԳԻՐ դեռևս մեկ տարվա ծառայության ընթացքում և բանակից վերադարձավ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ մեդալով;

2017թ. նշանակվեց Գյումրու Էլ.Էներգիայի բարձրավոլտերի ցանցում որպես ավագ ինժեներ. երկու տարի հետո պետ նշանակելու ակնկալիքով, սակայն և մեկ տարի աշխատելուց հետո 2018թ . մարտ ամսից ընդունվեց Աշոցքի Ոստիկանության բաժնում, որպես ավագ լեյտենանտ համայքային տեսուչ:

Ռաֆայելը ամենուրեք փայլում էր իր գիտելիքներով, իր խելքով, բազմաշնորհ տաղանդով, այդտեղ էլ օգնում էր ընկերներին, բացատրում, սպասարկում էր Աշոցքի տ/շ 7-10 գյուղ և միաժամանակ վերահսկում էր տարածքի վիրուսակիր հիվանդներին:՞ Նա շատ ընկերասեր էր, բարի, մարդկային, որ հոգին էլ ուզեին՝ հաներ կտար, վայելում էր ոչ միայն Աշոցքի տարածաշրջանի սերն ու հարգանքը, այլև շատ հարգված էր ինչպես ոստիկանության վարչության, նաև նախարարության կողմից:

Բնածին տաղանդ էր, գիտելիքների շտեմարան, քայլող հանրագիտարան, այնպիսի բան չկար, որ Ռաֆայեը չգիտենար ,կամ չստեղծեր: Որտեղ Ռաֆայելն էր,այնտեղ խինդն ու կատակն էր, ուրախությունն ու ժպիտը անպակաս էր: Օժտված էր մարդկային բարձր որակներով, շատ արագաշարժ ու գործնական էր, հանգիստ չուներ, նրա յուրաքանչյուր օրը հագեցված էր, կյանքով լեցուն.,կարելի է ասել՝ եզակի անհատ էր, նույնիսկ այդ պատերազմի ժամանակ էլ շատ ոգևորված էր, շտապում էր,ասում էր, որ գնամ ՀՕՊ-ով դրանց հաղթեմ գամ:

Աշխատում էր մեծ պատասխանատվությամբ. դեռևս մեկ տարվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր