Դեպի վեր

Հայաստանում զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

panorama.am11/5/2022, 11:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանում զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 10.0%-ով, ալյուրինը՝ 13.3%-ով, ձավարեղենինը՝ 21.0%-ով, մակարոնեղենինը՝ 30.3%-ով, հնդկացորենինը՝ 23.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7%, 1.1%, 0.3% և 1.6% գնանկում:

Ըստ վիճակագրության՝ 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 18.8%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:

Կարագի, շոկոլադի, մեղրի և հրուշակեղենի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են՝ համապատասխանաբար 3.3%, 9.1%, 9.3% և 11.1%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2%, 1.2%, 0.6%, 2.5%-ով:

Վիճակագրության համաձայն, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում թարմ կաթի գինն աճել է 13.5%-ով, պանրինը` 22.1%-ով, տավարի մսինը՝ 23.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%, 1.1% և 0.9%-ով:

Միաժամանակ, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 1.3%, 5.2% և 3.5% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.3% և 1.3% գնա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր