Դեպի վերեւ

Հայաստանը պատրաստվի ընտրությունների՞, թե՞ պատերազմի. ինչու է «գործի դրվել» «Իսկանդերը»

armtimes.com02/22/2017, 9:50
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանը պատրաստվի ընտրությունների՞, թե՞ պատերազմի. ինչու է «գործի դրվել» «Իսկանդերը»

Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Երկու ժամ առաջ տեղի ունեցավ Լավրովի եւ Նալբանդյանի համատեղ ասուլիս տվեցին, որի ժամանակ դատելով երկու նախարարների խոսքից, ղարաբաղյան խնդրի մասով նրանց զրույցը կարծես թե լարված է անցել: Սա վատ նորություն է, որովհետեւ ինչպես արդեն գրել էինք, այս հանդիպումը կարեւոր նշանակություն է ունենալու ղարաբաղյան ճակատում սպասվող զարգացումների համար:

Սերգել Լավրովը մի կողմից շատ հստակ խոսեց ռամական գործողությունների վերսկսման, ռազմական հռետորաբանության անթույլատրելիության, եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կատարման մասին: Միեւնույն ժամանակ, սակայն, պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն ինչպես է պատրաստվում կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, երբ Ադրբեջանն ուղղակի հրաժարվում է կատարել դրանք, նա ասաց. «Համանախագահներն այլ տարբերակ, քան քաղաքական դիվանագիտականը, չունեն: Մենք մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին ակտիվորեն շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք օպտիմալ պայմաններ կստեղծեն կառուցողական բանակցությունների համար, եւ կճեղքեն այն էմոցիոնալ անբարենպաստ մթնոլորտը, որ տիրում է ղարաբաղյան կարգավորման շուրջ: Քայլեր, որոնք հնարավորություն կտան բանակցությունների սեղանի շուրջ կոնկրետ դիտարկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել է ռուսական կողմը այս հակամարտության լուծման համար, եւ որոնք ակտիվորեն պաշտպանում են ամերիկացի եւ Ֆրանսիացի համանախագահները»:

Լավրովն այսպիսով, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը կապեց բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու եւ ռուսաստանի առաջարկը քննարկելու հետ: Ռուսական առաջարկության հիմքում, ինչպես հայտնի է, Ադրբեջանին մի քանի տարածքների վերադարձն է` Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ալիեւը պահանջում է, որպեսզի շփման գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ միջազգային դիտորդների տեղակայումից առաջ Հայաստանը որոշ տարածքներ հանձնի: Հայաստանը, պահանջում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն առանց նախապայամանների կատարվեն, որից հետո նոր բանակցություններ կընթանան տարածքների վերադարձի, ԼՂ կարգավիճակի եւ մնացած բոլոր հարցերի շուրջ:

Այս իրավիճակը ստեղծվել է ապրիլյան պատերազմի արդյունքում եւ, եթե կողմերը շարունակեն հաստատուն մնալ յուրաքանչյուրն իր դիրքում, այն հանգուցալուծելու այլ ճանապարհ չի մնա, քան եւս մեկ ռազմական էսկալացիան:

Ղարաբաղյան դիվանագիտական հարթակում իրերի այսպիսի դասավորությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը ԵԿՄ վերջին վերջին համագումարում եւ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը իր ելույթներում խոսում էր ՀՀ առաջիկա ընտրություններ հետ կապված Ադրբեջանի պատրանքների եւ հնարավոր նոր սադրանքների մասին:

Իսկ Վիգեն Սարգսյանը «Ռիա-նովոստի»-ում հրապարակված այսօրվա հարցազրույցում («Виген Саркисян: "Искандеры" принадлежат Армении, управляем ими мы) որոշ «տաք գլուխների» հիշեցնում է «ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ գտնվող «Իսկանդեր»-ների մասին: «Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից...այդ զենքն այնպիսին է, որը պետք է յուրաքանչյուր տաք գլուխ սառեցնի որոշումների ընդունման ժամանակ»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Թերեւս ավելի, քան երբեւէ պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը պակաս ռազմատենչ չէ: Սերժ Սարգսյանի վերջին երկու ելույթները պատերազմին նախապատրաստվելու կոչեր էին: ԵԿՄ ելությում նա եւս մեկ հիմնավորում է ներկայացնում, թե ինչու կարող է նոր պատերազմ սկսվել. «...պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.5 488
EUR 513 518.5
RUR 8.35 8.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ