Շուրջ երեք ամիս է լուրեր են շրջանառվում, որ մեր լավագույն ֆուտբոլիստներից երկուսը՝ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը հայտնվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի «սեւ ցուցակում»։ Ասում են, որ նրանք առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականում այլևս չեն խաղալու: Եւ այս իրավիճակը կապված է անցած տարի ծավալված աղմկահարույց իրադարձությունների հետ: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղը շատ վատ ընթացավ եւ դրանից հետո լուրեր տարածվեցին, թե հավաքականի 4 ֆուտբոլիստներ վաճառել են այդ խաղը ։ Ըստ տարածված լուրերի՝ ալբանացիները 500 հազարական եվրո են առաջարկել մրցակցի դարպասապահին և երեք պաշտպաններին, որպեսզի նրանց օգնությամբ ապահովեն իրենց ձեռնտու արդյունք: Այդ ընթացքում շրջանառվում էր 3 ֆուտբոլիստների անուն՝ Կարլեն Մկրտչյան, Յուրա Մովսիսյան եւ Ռոբերտ Արզումանյան: «Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչեւ մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի».- մի քանի ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում ասել էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հաստատելով այդ լուրերը: Հիմա դատելով վերջին լուրերից, կարծես «կարգի բերելը» սկսվում է եւ «դավաճան» ֆուտբոլիստներն այլեւս չեն խաղալու ազգային հավաքականում: Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը մեր հարցին ի պատասխան, նշեց, որ հավաքակ...
Կարդալ ամբողջովին