PanARMENIAN.Net - Այսուհետ Ucom ընկերության բիզնես հաճախորդները կարող են միանալ Ucom-ի Business Premium, Ունիվերսալ 8000 կամ Ունիվերսալ 12500 սակագնային պլաններին 12 ամսով և աննախադեպ ցածր արժեքով ձեռք բերել Apple ընկերության MacBook Pro 14 և MacBook Pro 16 սարքավորումները՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը։ Ավելին, բիզնես հաճախորդների համար կգործեն նաև հին սարքավորման փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայությունները։
Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը կարող է ներկայացնել իր հին MacBook-ը Ucom-ի սպասարկման սրահներից մեկը՝ անկախ այն փաստից, թե որտեղից է ձեռք բերել սարքավորումը։ Ucom-ի մասնագետը կգնահատի օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ կնվազեցվի նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։
«Որպես Apple ընկերության պաշտոնական ն...
Կարդալ ամբողջովին