Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Պառավաքարում ծնված և արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 3 հերոսների հարազատները, հյուրեր՝ ՀՀ Պաշտպանոթյան նախարարությունից, հանրապետության մարզերից ու մայրաքաղաք Երևանից։
Մինչ հիմնական միջոցառումներին անցնելը, ներկաները այցելեցին Կարենի շիրիմին, որտեղ խոսքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա ուղևորվեցին գյուղի մանկապարտեզ, որտեղ տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացումը։
Հերոսի հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկան Պառավաքարի դպրոցի սաները, ապա կիսանդրու բացումից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, իսկ հետ ճանապարհվեցին հերոսի անունով Տավուշ աշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռի բացման արարողությանը մասնակցելու։
Մատուռն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պետական այրեր, հասարակական ու քաղաքական գործիչներ, զինվորականներ։
***
Ի հիշատակ Կարեն Վահրամի Մարգարյանի
Անցավ ավելի քան 25 տարի, սակայն չհամակերպվեց արյունարբու թշնամին այն մտքի հետ, որ Արցախն ապրում է ազատ ու անկախ և նորից փորձեց խախտել մեր երկրի երերուն անդորրը։
2020 թվականին կրկին փոթորկվեց Արցախի խաղաղ երկինքը։ Օրացույցի մեջ այդ տարին էլ արյունով ներկվեց, ու մի ողջ ազգ վշտով ողողվեց։ Եռեղնամոլ թուրքի ախորժակը նորից բացվեց և որոշեց ժամերի ընթացքում իր ձեռքն առնել Արցախ աշխարհը։ Սակայն հայոց արծիվները, ինչպես միշտ, թափ տվեցին իրենց թևերը՝ անառիկ պահելով մայր հայրենիքի սահմանները։
Ճիշտ է ասված՝ ժամանակը ծնում է իր հերոսներին։ Մերօրյա հերոսները սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության ու խրամատից այն կողմ իրենց համար աղոթողների ու իրենց վերադարձին սպասողների անվտանգության։ Նրանք իրենց կյանքը ստորադասեցին բարձրագույն արժեքին՝ հայրենիքին։ Մերօրյա հերոսները ծնվեցին մեր կողքին, ապրեցին մեզ հետ և նահատակվեցին հանուն մեզ։
Այդ հերոսներից մեկն է սահմանապահ Պառավաքար համայնքի անձնուրաց զավակ Կարեն Վահրամի Մարգարյանը։ Կարեն Մարգարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ 2006 – 2018 թվականներին գերազանցությամբ սովորել է Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ընտանիքի փոքր զավակը միշտ աչքի է ընկել անսահման բարությամբ, ուսման հանդեպ իր անհագ ծարավով.ամենից առաջ և ամենից կարևոր իր գրքերն ու դասերն էին։ Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների, ունեցել հաջողություններ, ստացել մրցանակներ։ 2014-2015 թվականներին հաճախել է Դիլիջանի Թումո կենտրոն, իսկ 2016 թվականին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիա։
Գիտության հանդեպ սերը Կարենին տարավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ՝ դեպի իր երազանք։ Ինչպե...

Կարդալ ամբողջովին