Դեպի վեր

Հուսով եմ, հայկական միակ օպերայի և բալետի թատրոնը յուրահատուկ մոտեցման կարժանանա․ Հարություն Արզումանյան

azatutyun.am02/23/2021, 2:48

Հուսով եմ, հայկական միակ օպերայի և բալետի թատրոնը յուրահատուկ մոտեցման կարժանանա․ Հարություն Արզումանյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բազմաթիվ ծրագրեր անցյալ տարի չիրականացան նախ համավարակի, ապա պատերազմի հետևանքով:

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի այս տարի իրականացնել ոչ միայն անցյալ տարի ծրագրած օպերային և բալետային ներկայացումների պրեմիերաները, այլև այս տարվա համար նախատեսված բեմադրությունների գոնե մի մասը:

«Վստահաբար չեմ ասում, որ բոլոր ծրագրերը, որովհետև ենթադրաբար նաև պետական միջոցների սղություն կա, և այնքան էլ վստահ չենք, թե բոլոր այդ ծրագրերի համար ֆինանսավորում կգտնվի։ Հայաստանում գտնվող և միակ հայկական օպերային և բալետի թատրոնը, հուսով եմ, այնուամենայնիվ յուրահատուկ մոտեցման կարժանանա, և նույնիսկ ֆինանսական սուղ պայմանների դեպքում պետք են առաջնախաղեր, պետք են թարմացումներ։ Բայց ժամանակը իր պրոբլեմները չի կարող չարտացոլել նաև մեր թատրոնի վրա։ Միակ օպերայի և բալետի թատրոնն է ամբողջ հայության, և ինձ թվում է, որ մենք չպետք է թույլ տանք, որ անկումային տրամադրությունները ազդեն թատրոնի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը։

Նա շեշտեց, որ գրեթե մեկ տարի չեն աշխատել, բայց այս տարի արդեն մեծ միջոցառումներով նշել են նախ Գեղամ Գրիգորյանի, ապա Վիլեն Գալստյանի հոբելյանները:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանը մոտ մեկ տարի է Միացյալ Նահանգներում է գտնվում։ Դրանից առաջ Օրբելյանը լուրջ խնդիրներ ուներ մշակույթի ոլոտի ղեկավարների հետ, անգամ հեռացվեց աշխատանքից, սակայն հետո դատարանի որոշմամբ հետագայում վերականգնվեց թատրոնի տնօրենի պաշտոնում:

Հարություն Արզումանյանը շեշտեց, որ երբևէ օպերային թատրոնն առավել արդյունավետ չի աշխատել, քան Օրբելյանի ղեկավարման կարճ այդ ժամանակահատվածում․ - «Ես քսան տարի է աշխատում եմ օպերային թատրոնում։ Իմ կարծիքով, ամենաարգասաբեր տարին էր այդ տարին, որ աշխատում էինք։ Անթիվ, մեկը մեկից գեղեցիկ պրեմիերաներ, հյուրախաղեր, բազմաթիվ պլաններ․․․ անձամբ ես եմ տեսել, թե ինչքան մեզ հետ կապված պլաններ ուներ։ Եվ ցավալիորեն, ոչ մեկին դա չհետաքրքրեց և կասեցվեց էդ ամբողջը։ Շատ երկար տևեց վերականգնման պրոցեսը, նույնիսկ դատարանի որոշումից հե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր