Այսօր Խորենացի փողոցի ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդ տանող հատվածում ոստիկանական ուժերը քաղաքացիներին բերման էին ենթարկում: Բերման ենթարկվողները հիմնականում կանայք էին ու տարեց տղամարդիկ: Ոստիկանները լրագրողների ներկայությամբ քաղաքացիներին զգուշացնում էին՝ լքել տարածքը, չենթարկվելու դեպքում՝ բերման էին ենթարկում: Պատճառաբանությունը մեկն էր՝ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն քաղաքացիներից քչերն էին ծանոթ դրան: Այսինքն՝ առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման էին ենթարկում: Այնինչ, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում. «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին»:
Տարօրինակ էր նաև այն, որ բերման էին ենթարկվում հիմնականում կանայք:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկում հիմնականում կանանց, տարեց տղամարդկանց, ոստիկաններից մեկը պատասխանեց. «Դուք ստում եք»:
Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում կանանց, իսկ այգում հավաքված տղամարդիկ հանգիստ նստած են նստարաններին: Փորձեցինք դա էլ պարզել, բայց ոստիկաններից բավարար պատասխան այդպես էլ չստացանք: Այնուհետև հավաքված տղամարդիկ սկսեցին վիճել միմյանց հետ, ինչին ոստիկանները դարձյալ չարձագանքեցին: Ամենայն հավանականությամբ՝ տղամարդկանց այդ խումբը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոն...
Կարդալ ամբողջովին