Դեպի վերեւ

ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա. Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի

armtimes.com4 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա. Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի

Ղարաբաղյան հակամարտությունում ներքաշված կողմերի միջեւ նյարդերի սուր պայքար է ընթանում: Ապրիլյան պատերազմից հետո հիմնախնդրի նկատմամբ մոտեցումները կտրուկ փոխվել են, եւ հիմա` նոր հանգամանքներում ճիշտ դիրքավորվելու անհրաժեշտություն է առաջացել: Մինչեւ ապրիլյան քառօրյան ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունները Հայաստանն օգտագործում էր ժամանակ շահելու եւ ստատուս քվոն, ասել է թե` Արցախի անկախությունն ամրապնդելու նպատակով:

Ադրբեջանի համար բանակցությունները քող էին բանակը հզորացնելու եւ մինչեւ ատամները զինվելու համար, այն հույսով, որ մի հարմար պահի ռազմական ճանապարհով կլուծեն իրենց խնդիրը, այսինքն` հետ կնվաճեն կորցրած հողերը, գուցե նաեւ` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի համար այդ հարմար պահն եկավ 2016-ի ապրիլին, բայց այդքան սպասված բլից-կրիգի փորձը ձախողվեց:

Հիմա այլեւս հնարավոր չէ վերադառնալ նախաապրիլյան վիճակին: Այդ փուլն ավարտվել է եւ դարձել հակամարտության պատմության էջերում մի դրվագ, ինչպես` հարցը փուլային ճանապարհով կարգավորելու բանավեճը եւ լայնածավալ պատերազմը: Այս բոլոր դրվագներն ունեցել են իրենց պատմական հանգրվանները` 1994-1995 թվականների զինադադարը, 1997 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը: Սրան հաջորդած երկարամյան բանակցությունների հանգրվանն էլ եղավ ապրիլյան քառօրյան:

Ադրբեջանի ձախողված հարձակումից հետո այդ երկիրում գիտակցում են, որ այլեւս իմաստ չունի բանակցություններն օգտագործել նոր պատերազմի պատրաստվելու նպատակով: Հայաստանի համար էլ սկզբունքային է դարձել ստատուս քվոն անվտանգության երաշխիքներով ապահովելը, որովհետեւ այն գինը, որ վճարվում է դրա համար, ավելի ու ավելի է բարձրանում: Այս նոր իրավիճակում միանգամայն բնական է, որ հետին պլան է մղվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ գործընթացներում դոմինանտությունը փոխանցել է Ռուսաստանին, որպես հիմնական միջնորդի եւ հակամարտության բոլոր պատմական հանգրվաններում հսկայական դերակատարությունն ունեցած կողմի:

Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այդպես կոշտ արձագանքեց Համբուրգում Մինսկի խմբի հայտնի հայտարարությանը, ասելով, որ ղարաբաղյան հարցով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ադրբեջանն էլ երկու շաբաթը մեկ բարձրաձայնում է ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպմանան անհրաժեշտությունը: ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր էլ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն առաջարկել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով եռակողմ հանդիպում անցկացնել, ինչին ինքը համաձայնությունը տվել է:

Մամեդյարովից առաջ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպել էր նաեւ Էդվարդ Նալբանդյանը, բայց ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ռուսաստանի ԱԳն-ները չխոսեցին նման առաջարկի մասին: Այսօր հայկական կայքերից մեկի միջոցով պաշտոնական Երեւանը պատասխանեց Մամեդյարովին: Պատասխանի իմաստն այն էր, որ նախարարների մակարդակով հանդիպում կարող է լինել, սակայն միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով, այն էլ դա կախված է Ադրբեջանի պահվածքից: Տվյալ դեպքում Ադրբեջանի պահվածք ասելով պետք չէ հասկանալ դիվերսիոն փորձերը, շփման գծում հրանոթներ գործի դնելը կամ Լապշինի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 486 488
EUR 517 520
RUR 8.36 8.36
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ