ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:
Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
«Նոա»-«Շիրակ»
«Արարատ»-«Փյունիկ»
«Ուրարտու»-«Լոռի»
«Վան»-«Գանձասար-Կապան»
Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
«Սևան»-«Ուրարտու-2»
«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»
...Կարդալ ամբողջովին