Ամռանը դասարանցուս` Թումասի մասին կարդալով աչքերիս չհավատացի: «Հուլիսի 21-ին քննչական բաժին դիմում էր ներկայացրել Հալաբյան փողոցի 9/1 շենքի բնակիչ, 1967 թ. ծնված Վալերի Թումասյանն ու հայտնել, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, հայրը՝ 1939 թ. ծնված Ալավերդի Թումասյանը, իրենց բնակարանում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: Մեկնած շտապօգնության խումբն արձանագրել էր Ա. Թումասյանի մահը...: Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Վ. Թումասյանը մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է»: Օրերս արդեն ավարտված նախաքննության մասին հաղորդագրություն տեսա լրահոսում. «Որդեգրած զավակը խեղդամահ է արել տարեց հորը»: Վերնագիրը զուտ դիտում ապահովելու համար է, իրականության հետ կապ չունի: Թումասը որդեգրած զավակ էր, բայց նրան դեռ բարուրի մեջ էին վերցրել, իսկ սպանությունը կատարել է 49 տարեկանում: Նա սիրված էր, միակն էր, անկրկնելին: Երկար ժամանակ Ռուսաստանում է ապրել: 2015-ին վերադարձել է Հայաստան, համալիրի մոտ, Հալաբյանի վրա գտնվող հայրական տուն: Աշխատանք չի գտել: Նորից փորձել է գնալ: Փող չի եղել: Հորից է ուզել: Նա չի տվել: Վիճել են: Վալերը ծեծել է ծերունուն: Հետո խեղդել է: Հայրը մահացել է: Թումասը հարբած է եղել, չի հասկացել, ինչ է անում: Երևի:
Խարտյաշ մազերով կատակասեր, չարաճճի տղա էր: Հայրն էլ բարձրահ...
Կարդալ ամբողջովին