Դեպի վեր

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձով

armenpress.am05/10/2022, 6:06

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան ու Հայաստանը պայմանավորվածություններ են ձեռք բերել շախմատի բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Սերբիան նախատեսում է դպրոցներում պարտադիր առարկա դարձնել շախմատը և հետաքրքրված է այդ գործում արդեն հաջողություն ունեցող Հայաստանի փորձով։ Հայաստանում գտնվող Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչն ունեցել է մի քանի հանդիպումներ ու ձեռք է բերել պայմանավորվածություններ շախմատի հայկական փորձը Սերբիայում ներդնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրիյա Յորգիչը մանրամասներ է ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

-Պարոն Յորգիչ, Հայաստան Ձեր այցի շրջանակում հանդիպել էիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Ի՞նչ հարցեր էին քննարկման առանցքում, ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։

- Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցել սպորտի բնագավառում և որպես առաջին ուղղություն կլինի շախմատը։ Մեզ շատ են հետաքրքրում այդ ոլորտում Հայաստանի հաջողությունները, մասնավորապես, դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու փորձը։ Հայաստանի այս մոդելը ցանկանում ենք գործարկել Սերբիայում, որ մեր դպրոցականները ևս վաղ տարիքից անցնեն այդ առարկան։ Մեր դպրոցներում շախմատ առարկա կա, սակայն այն պարտադիր չէ։ Մենք ցանկանում ենք այն պարտադիր դարձնել և այդ նպատակով եկել ենք Հայաստան՝ հստակեցնելու, թե Հայաստանը ինչպես կարող է մեզ օգնել։ Շախմատը շատ կարևոր է, այն միայն սպորտ չէ, այլև մշակույթ է, ավանդույթ է և դրական ազդեցություն է թողնում երեխաների զարգացման գործում։

Մենք եղանք Շախմատի ակադեմիայում, հանդիպեցինք նաև Սմբատ Լպուտյանի հետ (խմբ․ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր), որը մեզ ներկայացրեց, թե ինչ դրական արդյունք է տվել դպրոցներում շախմատ առարկայի ներմուծումը։ Մենք ձգտում ենք հասնել նրան, որ շախմատը մեր երկրում շատ տարածված լինի։ Մարդիկ այնքան հետաքրքրված լինեն շախմատով, հետևեն խաղերին, ինչպես 1963 թվականին էր, երբ Պետրոսյանի ու Բոտվիննիկի խաղն էր։ Երբ բոլորն իրենց գործերը թողած հետևում էին խաղին։

Հիացած եմ ձեր Շախմատի ակադեմիայով։ Մենք, եթե կարողանանք այդ աշխատանքի կեսը Սերբիայում անել, ապա կարծում եմ, որ Սերբիան մոտ ապագայում շախմատի չեմպիոններ կունենար, ինչպես Լևոն Արոնյանը։ Հայ գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ սկսենք աշխատել տարբեր ուղղություններով։ Նախապայմաններ ստեղծենք, որ հայ շախմատիստ երեխաները, մարզիչները գան Սերբիա, ինչպես նաև Սերբիայից մազրիկներն ու մարզիչները գան Հայաստան՝ ծանոթանալու ձեր փորձին։

-Փաստորեն պայմանավորվածություններ կան փոխայցերի, փորձի փոխանակման վերաբերյալ։ Երբ վերադառնաք ինչի՞ց եք սկսելու, որո՞նք են լինելու առաջին քայլերը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

-Առաջին քայլերն արդեն արված են, մենք այստեղ ենք։ Մեկ ու կես ամսից Սերբիայում ունենալու ենք մրցաշար, և պայմանավորվել ենք ամեն ինչ անել, որ Հայաստանից էլ շախմատիստներ գան ու մասնակցեն։ Ասեմ, որ Հայաստանի մեր գործընկերներն արդեն մեզ տրամադրել են համապատասխան գրականություն, որ տանենք Սերբիա։ Մենք պլանավորում ենք այնպես անել, որ Հայաստանի մասնագետները գան Սերբիա, ծանոթանան մեր պայմաններին, քննարկենք, թե ինչպես զարգացնենք այս ուղղությունը, ինչ ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք առարկան դպրոցում պարտադիր դարձնելու համար։

-Ձեզ մոտ, ինչպես նշեցիք, շախմատը պարտադիր առարկա չէ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր