Դեպի վեր

5 ակումբներ, որոնց ՀՖՖ-ն կասկածում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ. ինչպես են նրանց մրցաշարային գործերը

armtimes.com06/30/2020, 2:42

5 ակումբներ, որոնց ՀՖՖ-ն կասկածում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ. ինչպես են նրանց մրցաշարային գործերը

Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց 5 ակումբների մասին, որոնց անունները կապվում են պայմանավորված խաղեր անցկացնելու հետ: Դրանք են «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» եւ «Երեւանը»: ՀՖՖ-ն որոշել է կասեցնել «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» եւ «Արագածի» անդամությունը մինչեւ ֆեդերացիայի հերթական ժողովը («Մասիսը» եւ «Երեւանը» ՀՖՖ անդամ չեն) եւ կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՖՖ կարգապահական կոմիտե:

Մինչ կառույցում ուսումնասիրում են դեպքերը, այս թիմերը, բացառությամբ «Երեւանի», շարունակում են իրենց ելույթները: «Լոկոմոտիվը», օրինակ, գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի 2019-20 առաջնության մրցաշարային աղյուսակը: 27 տուրերից հետո վաստակել է 70 միավոր: Հաղթել է 22 խաղում, 4 անգամ ոչ-ոքի է խաղացել, պարտվել է 1 անգամ: Մրցակիցների դարպասը գրավել է 76 անգամ, բաց է թողել 23 գնդակ: «Լոկոմոտիվը», որը 3 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Վանին», պայքարում է հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես գալու համար, եւ ՀՖՖ-ն այս տարվա մարտին թիմի արտոնագիր շնորհել է:

«Արագածի» մրցաշարային գործերն այնքան էլ լավ չեն: Առաջին խմբի 17 թիմերի շարքում 10-րդն է: 27 խաղում վաստակել է 26 միավոր: Ներկա պահին մարզական լուրջ նպատակների համար չի պայքարում: 7 հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել ու 15 պարտություն կրել: Խփել է 52 գնդակ, բաց թողել 69: Օրերս ՀՖՖ արտոնագրման կոմիտեն մերժել է այս ակումբի՝ Առաջին խմբի 2020-21 մրցաշրջանի մասնակցության արտոնագիր ստանալու դիմումը:

«Տորպեդոն» նույնպես այս պահին մարզական բարձր նշաձողերի համար չի պայքարում: 27 խաղից նույնպես 26 միավոր ունի եւ 11-րդն է: 8 հաղթանակ է տարել, 2 ոչ-ոքի է խաղացել ու 17 պարտություն կրել: Խփել է 47 գոլ, բաց է թողել 91-ը: ՀՖՖ-ն «Տորպեդոյին» նույնպես Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության արտոնագիր չի շնորհել:

«Մասիսը», որի՝ պայմանավորված խաղերի մեջ ներգրավված լինելու մասին դեռ վաղուց է խոսվում ու ԱԱԾ-ն այդ մասին նաեւ հայտարարույուն է տարածել 2019թ. նոյեմբերին, մրցաշարային աղյուսակի ներքեւում է: 2...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր