Կեսօրից սկսած ադրբեջանական կողմը Facebook-ում հայկական անուն-ազգանունով կեղծ էջեր է գործի դրել, որոնք ռուսերեն ու հայերեն գրառում են անում, իբր, հայկական կողմի կորուստների մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մարտական կորուստներից հետո Ադրբեջանը ուժերը փորձում է վիրտուալ տիրույթում: Գործի են դրվել մի շարք Fake էջեր, որոնք ներկայանալով իբր հայեր, նշում են, թե սահմանից էքսկլյուզիվ տեղեկություններ ունեն ու հայկական կողմի կորուստների մասին ցնդաբանություններ են գրում Facebook-ում: Այդ գրառումներն այնուհետ տեղադրվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ ներկայացվելով, իբր, հայերի անունից գրված գրառումներ: Ըստ երևույթին, փորձ է արվում մեղմել ադրբեջանակա...
Կարդալ ամբողջովին