Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ փոփոխության ենթարկվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը եւ ղեկավար մարմինը՝ գործադիրի կազմը: ՀՀԿ-ն ունի խորհուրդ եւ գործադիր մարմին, կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը ԳՄ-ն է: Երեկ տեղի ունեցած փոփոխության արդյուքնում Գործադիր մարմնի անդամների թվաքանակը ավելացավ երկուսով եւ նախկին 19 անդամի փոխարեն այժմ այդ մարմնում ընդգրկված են 21-ը:
Ո՞վ ում փոխարինեց ԳՄ-ում
Կուսակցության գործադիր մարմնի նոր կազմում ներառված են հետեւյալ անձինք՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան (վարչապետ), Կարեն Կարապետյան (ԱԺ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան եւ Վիգեն Սարգսյան: ԳՄ-ի նոր կազմում այլեւս տեղ չունեն Դերենիկ Դումանյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Գործադիր մարմնի նորեկներն են՝ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դերենիկ Դարմանյանը:
Փոփոխությունները Կանոնադրությունում
ՀՀԿ-ի կանոնադրությունը ընդունվել կուսակցության հիմնադիր համագումարում, որը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Այս անգամ էլ ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակները որոշակի փոփոխության ենթարկեցին այն: Այսուհետ ՀՀԿ-ի շրջանային, տարածքային եւ սկզբնական կազմակերպությունների նախագահները եւ նրա տեղակալները կընտրվեն անժամկետ: Նախկինում նրանք ընտրվում էին 2 տարի ժակետով:
«Կուսակցության Երեւան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներից մեկը՝ գործադիր մարմնի որոշմամբ», այս նախադասությունը նոր է ավելացվել կանոնադրությամբ եւ նպատակ ունի Երեւանի կազմակերպության աշխատանքները վերահսկել, կազմակերպել հենց կուսակցության բարձագույն մարմնի կողմից:
Եթե նախկինում գործող կանոնադրությամբ ՀՀԿ-ն համագումար պետք է հրավիրեր կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն առնվազն երկու տարին մեկ անգամ, ապա «2 տարին մեկ անգամ» պարտադիր պահանջը վերացված է: Կուսակցությունը համագումար կհրավիրի պարզապես օրենքով սահմանված ժամկետնորում, իսկ աօրենքը՝ Կուսակցությունների մասին օրենքն է:
Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է կուսակցության նախագահի ընտրությանը: Սա կարելի է համարել ուշագրավ փոփոխություններից մեկը: Մինչ երեկ ՀՀԿ նախագահն ընտրվում էր համագումարի կողմից երկու տարի ժամկետով, իսկ երեկվա փոփոխություններով՝ ՀՀԿ նախագահն ընտրվում է համագումարի կողմից հերթական համագումարի միջեւ ընկած ժամանակահատվածով: Վերը նշեցինք նաեւ, որ ՀՀԿ-ն համագումար հրավիրելու ժամկետները թողել է օրենքի կարգավորմանը: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն օրենքով սահմանաված կարգով որոշի համագումար հրավիրել 5 տարի անց, ապա կուսակցության նախագահը կմնա նույն մարդը՝ Սերժ Սարգսյանը:
Մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀԿ-ն արդեն կունենա կուսակցությա առաջին տեղակալ եւ տեղակալներ՝ նախկին հավասարազոր փոխնախագահների փոխարեն: Կուսակցության առաջին փոխնախագահն է այսուհետ համակարգելու նախագահի կողմից սահմանվող այն ոլորտները, որոնք պետք է համակարգեին բոլոր փոխնախագահները: Այսինքն՝ կուսակցության նախագահի առաջին տեղակալը կանոնադրությամբ ստանում է մյուս փախնախագահներից զգալիորեն առավել լիազորություններ:
Նախկին կանոնադրությամբ՝ կուսակցության խորհուրդը հաստատում էր նախագահի կողմից առաջադրված կուսակցության փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունը, իսկ նոր խմբագրմամբ խորհուրդը հաստատում է կուսակցության առաջին փոխնախագահի կողմից սահմնված թեկնածությունները:
Առաջիկայում ՀՀԿ նախագահի առաջարկությամբ կստեղծվի կուսակցության ավագների խորհուրդ խորհրդակցական մարմին, որը կունենա ղեկավար՝ կուսակցության նաագահի կողմից առաջարկված:
Կուսակցության նախագահը նոր կանոնադրությամբ իրավունք է ստանում ստեղծել եւ կազմալուծել կուսակցության ոլորտային...
Կարդալ ամբողջովին
