Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ առաջին քայլ կարելի է համարել 2014 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունը, երբ վերջինս AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցող վայրագությունները համեմատեց Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի ոչնչացման հետ: Դրանից օրեր անց ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնեց այս կառույցում Սիրիայի դեսպանը: Ավելի ուշ՝ 2015 թվականին, Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ հատուկ նիստով հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անհերքելի է, որ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հիմքում մի շարք գործոններ են ընկած, որոնցից ամենակարևորը, թերևս, Սիրիայում առկա հակաթուրքական տրամադրություններն են: Դամասկոս-Անկարա հարաբերությունները հասել են լարվածության այնպիսի մակարդակի, որ սիրիական իշխանությունները չեն խորշում հնարավոր բոլոր գործիքների կիրառումից: Մասնավորապես, իր դերակատարումն է ունեցել վերջին ամիսներին Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, իսկ վերջերս նաև Իդլիբ և Հալեպ նահանգներում տիրող գերլարված իրավիճակը:
Առհասարակ, վերջին տարիներին որոշակի դրական դինամիկա է նկատվում Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, ինչը դարձյալ մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության մեծացմանը միտված Անկարայի քաղաքականությունը զգալի հակազդեցություն է առաջացնում արաբական երկրների շրջանում: Մասնավորապես, արաբական մեկ այլ առանցքային երկիր՝ Եգիպտոսը, ևս առաջին քայլերն է ձեռնարկում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: 2016 թվականին Եգիպտոսի խորհրդարանում քննարկման էր դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ 2019 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում բարձրաձայնել է այն մասին, որ 100 տարի առաջ իր երկիրն ապաստան է տվել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին: Կարելի է ակնկալել, որ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակիորեն կնպաստի հետագայում արաբական մյուս երկրների կողմից նույնանման որոշման կայացմանը:
Հատկանշական է, որ 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունվել նաև Լիբիայի (Տոբրուքի կառավարության) կողմից: Նշենք, որ հայտարարությունն ընդունվել է Լիբիայում գործող երկու ուժերից մեկի՝ գեներալ Հաֆթարի Լիբիայի Ազգային բանակի կողմից, որին աջակցում են ՌԴ-ն, Ֆրանսի...
Կարդալ ամբողջովին