Դեպի վեր

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Ադրբեջանի դեբյուտը աննկատ չի անցել

azatutyun.am02/23/2021, 6:06

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Ադրբեջանի դեբյուտը աննկատ չի անցել

Երկիրը առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր այդ էքսպոյին, ի տարբերություն Երեւանի , ներկայացրել է պատկառելի տաղավար՝ ցուցադրելով հայրենական արտադրության ավելի քան հարյուր միավոր զինատեսակներ, այդ թվում տարատեսակ հրաձգային զենքեր, մարտական մեքենաներ, ականանետեր, հրացաններ, նռնակներ, անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինամթերք։

Բացի զենքի ցուցադրությունից, Ադրբեջանի ռազմական ոլորտի առաջին դեմքերը հանդիպումներ են անցկացնում Արաբական Միացյալ էմիրությունների կառավարության ներկայացուցիչների և ցուցահանդեսի մասնակից պետությունների պաշտոնյաների հետ։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Աբու Դաբիում ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում է ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, ով արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ցուցահանդեսը հյուրընկալող արաբական երկրի իշխանությունների, մասնավորապես՝ փոխվարչապետ Մանսուր բեն Զաիդ Ալ Նախայանի հետ։ Երկու պաշտոնյաները քննարկել են Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիները։

Առավելապես որպես IDEX- 2021 հայտնի միջազգային ռազմական ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ռազմական արդյունաբերությամբ զբաղվող 900 ընկերություն շուրջ 6 տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բրազիլիայից, Պակիստանից ։

Սա միակ միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի և օդի պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներ։

2009 թվականին, ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում ստորագրված գործարքների ծավալը կազմել է շուրջ 4,5 միլիարդ եվրո։ Այս հսկայական կոմերցիոն ձեռքբերման համար ցուցահանդեսը ստացել է «լավագույն առևտրային շոու» անվանումը ։

Հեղինակավոր էքսպոյին առաջին անգամ մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը միավորում է շուրջ երեք տասնյակ ընկերություններ, որոնք գործում են եր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր