«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գրոհայինները հրապարակել են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քրդերը ռմբակոծում թուրքական ԶՈՒ-ի դիրքերը թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարիի նահանգի Չուքուրջա շրջանում: Այս մասին հաղորդում է ռուսական lenta.ru կայքը:
ՔԱԿ-ի գործողությունը կատարվել է սեպտեմբերի 5-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի ռումբ պայթում թուրքական ռազմաբազայում կայանված մի քանի ուղղաթիռի կողքին:
Սեպտեմբերի 6-ին ՔԱԿ-ը հայտարարել էր, որ նրանց հաջողվել է վնասել երկու և ոչնչացնել երեք Black Hawk ռազմական ուղղաթիռ, որոնք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Թուրքական կողմը, իր հերթին, հայտարարել էր, որ իրենք տեխնիկական կորուստներ չունեն և որ սկսել են ՔԱԿ-ի գրոհայինների վնասազերծումը:
Կարդալ ամբողջովին