Դեպի վեր

Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն ընդունվում են

panarmenian.net06/22/2022, 12:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն ընդունվում են

22 հունիսի 2022 - 16:44 AMT

PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

EWC-ն ձեռներեցության աջակցության համար նախատեսված մրցույթներից ամենամեծն է: 2019 թվականին իր մեկնարկից ի վեր EWC-ն աջակցել է 200 երկրներից ավելի քան 300,000 մասնակցի, շնորհել է 2 միլիոն դոլարի մրցանակներ և տրամադրել 150 միլիոն դոլար արժողությամբ աջակցություն և ծառայություններ:

EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի և TEAM Telecom Armenia-ի հետ:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչև կառավարություն, ՏՏ ոլորտ և կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որևէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների և ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին: Լինելով զարգացող ձեռներեցությամբ երկիր՝ մենք հավատում ենք, որ կարող ենք գերազանցել անցյալ տարվա մեր ձեռքբերումները և ավելացնել մեր տեսանելիությունը և ազդեցությունը», - նշել է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։

Հայաստանի ազգային մրցույթու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր