Դեպի վեր

Վանաձորում ապօրինի տեղադրված տաղավարը մարզպետը տեղափոխել է քաղաքապետարանի դիմաց. քաղաքապետը քննադատել է

azatutyun.am08/1/2020, 5:18

Վանաձորում ապօրինի տեղադրված տաղավարը մարզպետը տեղափոխել է քաղաքապետարանի դիմաց. քաղաքապետը քննադատել է

Լոռու մարզպետը, ոստիկաններն ու փրկարարները կեսգիշերին ապամոնտաժել են Վանաձորի կենտրոնում ապօրինի տեղադրված մետաղե կոնստրուկցիան ու տեղափոխել քաղաքապետարանի մուտքի մոտ։ Րոպեներ անց իր ֆեյսբուքյան էջում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քաղաքապետարանի մոտ տեղափոխված կոնստրուկցիայի լուսանկարներ է հրապարակել ու մեղադրել քաղաքապետին «անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության մեջ»՝ պնդելով, որ այդ ամենի պատճառով ինքն է ձեռնամուխ եղել վերացնելու ապօրինի շինությունը և իր խոսքով «հեշտացնելու» քաղաքապետի աշխատանքը:

«Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինի շինությունները չնկատող քաղաքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրեյ Ղուկասյանը:

Այսօր արդեն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Լոռու մարզպետի գործողությունները համարել է «բացառիկ անհարգալից վերաբերմունք քաղաքի ու քաղաքացու նկատմամբ»։ Նա էլ իր ֆեյսբուքյան էջում է հակադարձել մարզպետի քննադատությանը. «Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը, ակցիա է արել ու ապամոնտաժված բուդկայի կոնստրուկցիաները շալակել, բերել է քաղաքապետարան»։

Վանաձորի համայնքապետն իր գրառման մեջ պնդել է, թե մինչև մարզպետի քայլեր ձեռնարկելը երեկ երեկոյան` ժամը 8-ից մինչև 10-ը, քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկել ապօրինի տեղադրված տաղավարն ապամոնտաժելու կամ տեղափոխելու համար, սակայն, ըստ նրա, «տեխնիկական և մի քանի այլ խոչընդոտների պատճառով տաղավարը չեն հասցրել ապամոնտաժել»։

Վանաձորցի իրավապաշտպաններն արձագանքել են տեղի ունեցածին։ «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը պնդում է, որ քաղաքի Ջուխտ ախպուր կոչվող հուշարձանի հարակից տարածքում ապօրինի տաղավարը տեղադրվել է դեռ 10 օր առաջ։ Իրենք այդ մասին ահազանգել են։ Քաղաքապետարանից հավաստիացրել են, թե մետաղական կոնստրուկցիան ժամանակավոր է տեղադրված և կտեղափոխվի։ Բայց արդեն երկու օր առաջ տաղավարը գետնին ամրացնելու գործողություններ են սկսվել. - «Համայնքապետը հարցազրույցներում ասում է, որ 3-4 օր է, ինչ դա տեղադրված է այդտեղ, չնայած 10 օրից ավելի տեղադրված է տվյալ տաղավարն այդտեղ: Իհարկե, քաղաքապետարանի կողմից որև...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր