Դեպի վեր

Հուլիսյան մարտերում մենք միանշանակ հաղթել ենք. Հայկական բանակը ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը

1in.am08/1/2020, 1:12

Հուլիսյան մարտերում մենք միանշանակ հաղթել ենք. Հայկական բանակը ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Տավուշ-Թովուզ հատվածում ս. թ. հուլիսի 12-ին սկսված և շուրջ մեկ շաբաթ տևած ռազմական ինտենսիվ բախումները, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության և ավելի լայն իմաստով՝ հայ-ադրբեջանական դիմակայության ամենախոշոր ու ամենավտանգավոր սրացումն էին 2016 թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո և վստահաբար կմտնեն կոնֆլիկտի պատմության մեջ՝ որպես զինված հակամարտության բռնկման հերթական փուլերից մեկը: Ու, բնականաբար, կստանան ինչ-որ հատկանշական անվանում՝ ինչպես 2016 թ. ապրիլյան բախումները հետագայում ստացան Ապրիլյան պատերազմ կամ Քառօրյա պատերազմ անվանումը: Այս վերջին դեպքերն էլ արդեն բնորոշվում են մամուլի, փորձագետների, քաղաքական գործիչների կողմից մի քանի ձևերով՝ «տավուշյան դեպքեր», «հուլիսյան բախումներ», «հուլիսյան մարտեր»: Բայց այդքան կարևոր չէ անվանումը, որքան կարևոր են տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքները, դրանց հետևանքները, հետագա ազդեցությունը, դրանց ի հայտ բերած տարբեր ասպեկտները՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական առումներով, հայկական կողմի առավելությունները, թերությունները և այն կարևոր հետևությունները, որ պիտի անենք այս իրադարձություններից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն արել է դա՝ ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստին հայտարարելով, որ «հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած», և ներկայացնելով իր հետևությունները՝ 7 կետերի տեսքով:

«Որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա: Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ», – ասել է Փաշինյանը:

Իսկ մինչ այդ՝ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը, վարչապետն ասել էր, որ Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով «մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, որքանո՞վ եք համաձայն վարչապետի գնահատականների հետ և ի՞նչ եզրակացության եք եկել Դուք: Մենք ցույց տվեցի՞նք մեր առավելությունը: Ի՞նչ շահեցինք այս ամենից:

– Եկեք մի կողմ թողնենք քաղաքական հայտարարությունները: Ի վերջո, նմանատիպ հայտարարությունների 90 տոկոսը քաղաքական է: Եկեք արձանագրենք փաստերը, որ մենք կարողացանք հաջողությամբ դիմակայել հակառակօրդի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Ի վերջո, ադրբեջանական կողմը բավական մեծ թվով կորուստներ ունեցավ: Մենք ինքներս մեծ հաջողությամբ կիրառեցինք մեր նորագույն որոշ տեխնիկական միջոցներ, և քանի որ մեր կրակից հակառակորդի բարձրաստիճան սպաներ են զոհվել՝ դրանից արդեն կարող ենք եզրակացնել, թե ինչքան արդյունավետ են գործել մեր զինված ուժերը: Իսկ պատերազմում հաղթողներին չեն դատում: Եվ մենք այսօր միանշանակ կարող ենք արձանագրել, որ մենք հաղթել ենք: Մի քանի օր տևած այդ ինտենսիվ մարտական գործողություններում, որոնք ավելի շատ ընթանում էին հեռավորության վրա, մենք ցույց տվեցինք, որ ի տարբերություն, ասենք, 2016 թվականի, երբ մի քիչ անպատրաստ էինք հենց, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարին, որոշակի խնդիրներ ունեինք, այս անգամ այդ հարցում էլ արդեն բավականին պատրաստ ենք և ի վիճակի ենք դիմագրավելու հակառակորդին:

– Ձեր մեկնաբանության մեջ Դուք, ըստ էության, նշեցիք թեմային վերաբերող բոլոր այն հիմնական ասպեկտները, ուղղությունները, բաղադրիչները, որոնց նաև մենք ենք անդրադարձել մեր վերլուծություններում՝ կրկին համեմատելով Ապրիլյան պատերազմի հետ:

– Այլ հարցեր էլ, իհարկե, կան, բայց այդ հարցերը մեծամասամբ ենթակա չեն այդքան լայն լուսաբանման: Մասնագետները, զինվորական գործով զբաղվողները գիտեն՝ ինչ պլաններ են մշակվել, ինչ խնդիրներ են եղել… Իհարկե, խնդիրներ էլ ենք ունեցել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ մենք փայլուն, իդեալական, 100 տոկոսով գնում ենք: Պատերազմը երբեք չի կարող իդեալական ընթանալ: Եվ, ցավոք սրտի, ունեցել ենք նաև զոհեր: Դա պատերազմն է, իսկ պատերազմում միշտ այդ ամենը լինում է: Բայց հիմնականը այն է, ինչի մասին խոսեցինք:

Իհարկե, այստեղ կարելի է նաև ավելացնել մի շատ կարևոր բան, որն ակնառու էր նույնիսկ այն մարդկանց, ովքեր մասնագետ չեն: Շարքային քաղաքացին, լուրերը նայելով, տողատակերում կարող էր տեսնել, որ հմուտ կազմակերպված կառավարման պրոցես է ընթացել: Այսինքն՝ մեզ մոտ ամեն ինչ հստակ կառավարվող որոշակի պլանով ընթացել է առաջ: Շատ լավ կառավարում է իրականացվել, և նաև այդ կարևոր հարցի մասին պետք է խոսենք: Իսկ մնացած հարցերը, կարծում եմ, հրապարակային քննարկման և լայն լուսաբանման ենթական չեն:

– Փորձենք հերթով անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին այս համատեքստում: Դրանց թվում են դիրքերի, մարտական հենակետերի հարցը, անօդաչուների պատերազմի հարցը, ադրբեջանական գեներալի և մյուս բարձրաստիճան զինվորականների ոչնչացման օպերացիայի ու դրա ռազմաքաղաքական նշանակության հարցը: Բայց նման դեպքերում կողմերն առաջին հերթին փորձում են պարզել, թե ո՞վ է հաղթած դուրս եկել մարտերից: Բոլոր խոշոր բախումներից և լայնածավալ պատերազմներից հետո այս հարցը միշտ առաջ է գալիս և շատ հաճախ այն վիճելի է լինում, հատկապես եթե դրանք սահմանափակ գործողություններ են: Մենք համեմատեցինք Քառօրյա պատերազմի հետ: Առաջին հայացքից, իհարկե, մենք շատ ավելի պատրաստված էինք, շատ կազմակերպված ու գրագետ էինք գործում և ավելի շահեկան դիրքերում հայտնվեցինք մարտերից հետո: Եվ մեր տեղեկություններով՝ դիրքային բարելավումներ ենք ունեցել: Այսինքն՝ երբ խոսք է գնում այն մասին՝ հաղթել ենք, թե պարտվել, պետք է նախ և առաջ ճշտենք, թե ի՞նչ խնդիրներ էինք դրել մեր առջև և հասե՞լ ենք արդյոք դրանց կատարմանը: Որքան ես հասկացա՝ Ղարադաշի բարձունքը դեռ ամբողջությամբ մեր զինուժի վերահսկողության տակ չէ, բայց մեր բանակը շատ կարևոր բարձունք է վերցրել այդ ուղղությամբ: Ի՞նչ կասեք սրա մասին:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր