Դեպի վեր

«Հասարակ դասալիքն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ». Մարինա Խաչատրյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

168.am10/29/2019, 11:18

«Հասարակ դասալիքն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ». Մարինա Խաչատրյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

Կառավարության երրորդ մասնաշենքի առջև այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից  Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման հոկտեմբերի 22-ի եթերում արված  մի քանի հայտարարությունների:

«Պատասխանելով Վիտալի Բալասանյանի մասին հարցին, ասել է՝ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններն ավելի շատ մասնագիտական առումով կդիտարկեի՝ հոգեբուժության տեսակետից, և ցավալի է, որ Արցախում այդքան զարգացած չէ հոգեբուժությունը, բայց իրենք կաշխատեն այդ ուղղությամբ: Եվ երբ լրագրողը հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, Թորոսյանը հավելեց, որ ինքն ընդամենը տվել է մասնագիտական եզրակացություն»,- հաղորդման դրվագը մեջբերեց Մարինա Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց սակայն, որ Առողջապահության նախարարը երբեք չի աշխատել՝ որպես պրակտիկ բժիշկ, հատկապես՝ հոգեբույժ,  հետևաբար՝ չի կարող մասնագիտական գնահատական տալ, ապա անդրադարձավ Արսեն Թորոսյանի հայտարարության իրավական կողմին.

«Թորոսյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը դիտարկել է՝ որպես հոգեկան խնդիր պարունակող հայտարարություններ, այսինքն՝ նրան անվանել է հոգեկան խնդիր ունեցող անձ, ստացվում է, որ նա անուղղակիորեն վիրավորանք է հասցրել: Նախարարը լինելով պետական բարձր պաշտոնատար անձ՝ պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, ամենուր դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ»:

Մարինա Խաչատրյանը հավելեց, որ նախարարն այս հայտարարությամբ խախտել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց  և բժշկական էթիկայի կանոնները:

«Մենք չենք մոռացել, որ Արսեն Թորոսյանը կիսատ է թողել իր ծառայությունը Զինված ուժերում և  ծառայությունից ազատվել է արդեն իր կողմից նշած պարբերական հիվանդության պատճառով, որի հետևանքով ունեցել է երիկամների որոշակի ախտահարում: Մենք նաև չենք մոռացել, որ նա հանրային կերպով ստացել է գարդասիլ պատվաստանյութը, ինչը հակաց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր