Դեպի վեր

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro

panorama.am12/27/2022, 1:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան», - Le Figaro-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարը:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածն ամբողջությամբ:

«Մոտ հարյուր ակտիվիստներ տեղակայվել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը:

Մոտ հարյուր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացահայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիվ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքվի խորամանկությունը:

Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանված տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կա: Մուշտակի մեջ փաթաթված և բարձրախոսով զինված ադրբեջանցի մի կին չարախոսում է Լեռնային Ղարաբաղում շահագործվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղության աղավնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ յուրաքանչյուր ցնցումից ճոճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղավնին անշարժ վայր է ընկնում գետնին:

Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե չվկայեր հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսևորվում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտևի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով՝ «ակտիվիստները» վրաններ են տեղադրել և ճանապարհի լայնությամբ մի իրական գյուղ են հիմնել։ Օրվա ընթացքում նրանց են միանում հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ինչպես նաև կազմակերպում են տոնական խնջույքներ՝ ռուս խաղաղապահ զինվորականների հայացքի ներքո: 2020 թվականից ի վեր ստանձնելով հայկական անկլավը Երևանին կապող այս նեղ միջանցքի պահպանությունը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզոր են գտնվում՝ ճանապարհը բացելու հարցում։

Իշխանություններին հարող մարդիկ

Սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերող ակտիվիստներին դժվար չեղավ նույնականացնել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հիմնվելով սովորական բաց աղբյուրների վրա, նշել է, որ այդ մարդկանց մոտ նախկինում շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության որևէ հետք չի հայտնաբերվել։ Լրատվամիջոցը, ընդհակառակը, նշում է, թե ինչ ընդհանրություն կա բոլոր այս ակտիվիստների միջև՝ «աջակցություն նախագահական ընտանիքին և հպարտություն Ադրբեջանի ռազմական հաջողություններով»։

Ավելին, «Իրավունքի և արդարադատության Թաթոյան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկույցում մատնացույց է արել, որ դրանցից շատերը կապված են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխավորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Միջանցքն արգելափակողների թվում են նաև Երիտասարդների աջակցության միության անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հասցեագրել է նամակ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Գորշ գայլերի» նշանը

Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպես խիզախ ակտիվիստների: «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ցույց է տվել իր ուժը, իր մշակույթը և իր հասունությունը: Եվ իր միասնականությունը»,-ուրախությամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատվական կայքը՝ արգելափակման գործողությունը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայված բազմաթիվ լրատվամիջոցներից մեկը: «Երկրի հասարակական կազմակերպություններին, հանրային ակտիվիստներին, կամավորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միևնույն մղումը»։

Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում հիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ այս մարդը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում ներկայացել է զինվորական համազգեստով, որի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Կեցցե՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 383 389
EUR 408 423
RUR 4.64 4.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր