Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն օրեր առաջ նշել է ծննդյան տարեդարձը: 35-ամյակի անակնկալների մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:«Տարեդարձս նշել եմ թիմակիցներիս հետ՝ Օլիմպավանում: Քանի որ ուսումնամարզական հավաքներ են ընթանում, ինձ չէի կարող ռեժիմս խախտելու ճոխություն թույլ տալ եւ մեծ խնջույք անել: Համեստ ծնունդ ստացվեց՝ չնայած, որ վաղուց որոշել էի 35-ամյակս մեծ տոնի վերածել»,-պատմել է Հռիփսիմեն:
Ասում է՝ հավաքականի անդամներից մեկի տարեդարձն էլ նույն օրն է եղել, աղջիկներն իրենց անակնկալ են մատուցել. «Շատ գեղեցիկ նշեցինք երկու տարեդարձն էլ: Ամուսինս ինձ մոտ բերեց տղաներիս, ինչը եւս մեծ անակնկալ էր»:
Իրեն 25 տարեկան ...
Կարդալ ամբողջովին