Դեպի վեր

Հիասթափեցնող է, եթե իշխանության հաշվարկն այն է, որ ՍԴ խոցելի ու անդեմ դատավորները կդառնան իրենց կամակատարը

1in.am09/16/2020, 5:48

Հիասթափեցնող է, եթե իշխանության հաշվարկն այն է, որ ՍԴ խոցելի ու անդեմ դատավորները կդառնան իրենց կամակատարը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

Ազգային ժողովը երեկ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունկդարյանին, Արթուր Վաղարշյանին և Էդգար Շաթիրյանին։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում դուք նշված երեք թեկնածություններին, ըստ էության, միակ դեմ հանդես եկած պատգամավորն էիք։ Ինչպե՞ս եք գնահատում արդեն տեղի ունեցած փաստը՝ նոր Սահմանադրական դատարանի կազմավորումը, արդյոք դրանով լուծվելո՞ւ են այն խնդիրները, որոնց մասին հայտարարվում էր սկզբնապես։

Ես այս թեկնածուների ընտրությունը գնահատում եմ ուղղակի խայտառակություն։ Ինչպես երեկ հայտարարել եմ իմ ելույթներում, նրանց ընտրությամբ արձանագրվեց հեղափոխության պարտությունը, նահանջը հեղափոխությունից, առնվազն այս կարևորագույն՝ սահմանադրական արդարադատության ոլորտում, որովհետև արդեն իսկ ընտրված դատավորներն իրենց ծագումնաբանությամբ, փորձով ու կենսագրությամբ հակահեղափոխական էլեմենտներ են։

Ես երեկ հանգամանորեն անդրադարձել եմ բոլոր թեկնածուներին էլ. Երվանդ Խունդկարյանը նախկին հանցավոր իշխանությունների նույնքան հանցավոր դատական համակարգի առանցքային ներկայացուցիչներից է, որը գործել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ, մեծագույն հարված է հասցրել դատական համակարգի ու պետության հեղինակությանը, Արթուր Վաղարշյանը քաղաքացիական կեցվածք հանդես չբերած, սոսկ ակադեմիական շրջանակներում հայտնի իրավաբան է, որը, ի դեպ, համահամալսարանական հակակոռուպցիոն շարժման ցուցակներում նշված է որպես «կաշառակեր դասախոս», իսկ Շաթիրյանը հայտնի է միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր կամազուրկ չեզոքությամբ ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ցուցաբերած տարակուսելի, խռովկան երեխային բնորոշ վարքով։ Այսինքն՝ իշխող մեծամասնությունն իր ընտրությամբ Սահմանադրական դատարան է գործուղում երեք խոցելի, անդեմ ու գորշ իրավաբանների։ Եթե իշխանության հաշվարկն այս հարցում այն է, որ իրենց խոցելիությամբ ու անդեմությամբ նրանք կդառնան իշխանության կամակատարը, դա մեղմ ասած, խիստ հիասթափեցնող է։ Եթե դա այդպես է, ապա, այս ամբողջ գործընթացը կազմակերպելու փոխարեն, ավելի նախընտրելի կլիներ, որ իշխանությունը համապատասխան աշխատանք տաներ Հրայր Թովմասյանի ու նրա տիրույթում գտնվող ՍԴ մյուս անդամների հետ՝ ստիպելով կամ առաջարկելով այլևս ծառայել այս իշխանությանը, ինչը միանգամայն հնարավոր էր։ Այսինքն՝ գլոբալ իմաստով իշխանությունը նախկին կամակատար Սահմանադրական դատարանը փոխարինեց նույնքան կամակատար նոր Սահմանադրական դատարանով, թերևս այն տարբերությամբ, որ նախորդը կատարում էր միայն նախկին իշխանությունների կամքը, իսկ նոր ՍԴ-ն հնազանդ կլինի և՛ այս իշխանությանը, և՛ մասամբ՝ նախկիններին, քանի որ առնվազն Խունդկարյանն ու Շաթիրյանը նման հնարավորություն կստեղծեն։

Ես ուզում եմ ընդգծել, որ այս թեկնածուների նկատմամբ իմ վերաբերմունքը պայմանավորված չէ սոսկ իմ անձնական նախասիրություններով կամ սուբյեկտիվ հակակրանքով։ Ինչպես երեկ էլ հայտարարեցի, Սահմանադրական դատարանի դատավորի այս երեք թեկնածուներին էլ դեմ է արտահայտվել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որն իր մեջ ներառում է ավելի քան 230 հասարակական կազմակերպություններ։ Այսինքն՝ քաղաքացիական հասարակության այդչափ մեծ թվով միավորներ ևս հիասթափված են լինելու իշխանության այս ընտրությունից, ինչի արտահայտություններն արդեն տեսանելի են․ մեջբերեմ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի  գնահատականը, որը նա հրապարկել է ՍԴ դատավորների ընտրությունից հետո․ «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչև հեղափոխությունը»: Հետևաբար, գալով արդեն ձեր հարցի երկրորդ մասին, թե որքանով են լուծվելու սրա արդյունքում նախապես հայտարարված խնդիրները, պետք է ասեմ, որ դրանք, հատկապես դատաիրավական բարեփոխումներին վերաբերող պրոբլեմները, ոչ միայն չեն լուծվելու, այլև ավելի են խորանալու, ինչում մենք կհամոզվենք տեսանելի ապագայում։

Նախորդող շրջանում ձեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը պայմանավորում էիք առավելապես Սահմանադրական դատարանի խնդրի լուծմամբ։ Հիմա, երբ ձեր գնահատմամբ այդ խնդիրը տապալվել է, նշանակո՞ւմ է արդյոք, որ վտանգված է նաև դատաիրավական բարեփոխումների ընթացքը։ Դուք այս հարցում ձեզ համարո՞ւմ եք պարտված կողմ։

Առաջին հայացքից՝ այո, Սահմանադրական դատարանի նման կազմը նշանակում է ձախողում, տապալում դատաիրավական բարեփոխումների ճանապարհին, քանի որ այդ հարցում ՍԴ-ն ունի առանցքային, համակարգաստեղծ նշանակություն։ Բայց ես ինձ պարտված կողմ չեմ համարում և ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր այս խամաճիկային ՍԴ-ի ընտրությամբ հույսեր են փայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր