Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտահերթ դատական նիստ է գումարվել ՝ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու համար: Պատճառը ՝ Գրիգորյանի ծանր վիճակն է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Գրիգորյանի պաշտպանի ներկայացմամբ ՝ սրտի ռիթմի պարաքսիզմով բարդացում է արձանագրվել, որը կյանքի համար սպառնալիք է: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում է նկատվել՝ սրտի ռիթմի և հաղորդակցության խանգարումներ կան:
Առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին չի կարող մասնակցել:
Խափանման միջոցը վերանայելու միջնորդություն ներկայացվեց: Դատարանը քննարկում է միջնորդության հարցը և որոշումը կհ...
Կարդալ ամբողջովին