Դեպի վեր

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա․ պատգամավոր

armtimes.com03/25/2020, 7:00

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա․ պատգամավոր

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա՝ ավելին ստեղծված իրավիճակում այդ ճյուղը կարող է ավելի աճել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Նշենք, որ մարտի 23-ին եւ 24-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ խորհրդակցություն եւ քննարկում, որին մասնակցել է նաեւ Մանուկյանը։

Վարչապետը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարեւոր եւ հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: Կառավարության վաղվա նիստում կքննարկվի գյուղոլորտին օժանդակելու մեխանիզմները։

ՀԺ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ անորոշության պայմաններում շահում է այն ոլորտը, որն այդ իրավիճակում հստակություն է մտցնում։

«Մի քիչ հումորային օրինակ բերեմ, եթե հիմա այս իրավիճակում լինեն հաստատված գնահատականներ, որ թթի կամ հոնի օղին օգնում է կորոնավիրուսի հաղթահարմանը, ապա դա որոշակիություն կպարունակի եւ այդ մեսիջը կընկալվի։ Ներկայումս սպառողներին աշխարհում հետաքրքրում է որոշակիությունը»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորի կարծիքով՝ փակ շուկայի պայմաններում սպառողները կարիք են ունենալու տարբեր տեսակի գյուղմթերքների եւ պարենային մթերքների։ Այսինքն գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ արտադրանքի պահանջարկը եւ սպառողների կարիքը լինելու է ավելի շատ՝ քան նախկինում. «Առաջին մեսիջը՝ գյուղատնտեսությունն այս պայմաններում ավելի մեծ կարեւորություն է ստանում։ Դրանով պայմանավորված է, որ կառավարությունը փորձում է հնարավորինս խրախուսել էֆեկտիվ գյուղատնտեսության անցումները, կանխատեսելիություն տալ ոլորտին»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ այս պահին գյուղոլորտը այն ճյուղն է տնտեսության մեջ, որ կարող է աճել, տնտեսագետն արձագանքեց. «Այո, դրանց սպառման մասով էլ ավելի փոփոխություն է լինելու։ Ու սա մեծ հնարավորություն է ընձեռում երկրների համար՝ ինչու ոչ նաեւ մեր գյուղատնտեսական տնտեսությունների համար, որպեսզի բարձրացնեն իրենց մրցունակությունը՝ ապագայում հնարավոր մրցունակ շուկաներ մտնելու համար»։

Մանուկյանի խոսքով՝ գյուղատնտեսական տնտեսությունները պետք է պատրաստ լինեն մեծ պահանջարկ ապահովելու։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այդ ոլորտում խուճապ չկա, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւէ խուճապի մատնվելու կարիք կա։ Կարծում եմ, որ ամեն կամայական դժվարություն հաղթահարելի է։ Կամայական դժվարություններից մեր ազգը մշտապես դուրս է գալիս շատ ավելի մեծ հաղթանակած եւ ավելի մեծ դիմադրողականությամբ»։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսը գյուղատնտեսության վրա մի քանի բացասական ազդեցություն կարող է թողնել։

Մնացականյանը կանխատեսում է, որ խոզի մսի գնանկում կլինի, եթե նույն ձեւով շարունակվեն ներմուծումները. «Տեղական խոզի միսը հիմնականում սպառում են ռեստորանային տնտեսությունները, որի ներկայումս չաշխատելու պատճառով գյուղացիները ստիպված են լինելու իրենց խոզի միսը մտցնել տեղական շուկա։ Ռեստորանային տնտեսությունների մեծ մասն էլ ունեն իրենց փոքր կամ միջին խոզաբուծարանները»։

Նրա խոսքով՝ շուտով ռեստորանայի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր