Երաժշտության եւ արվեստի «Alteration» փառատոնի շրջանակում հունիսի 4-ին երգչուհի Իվետա Մուկուչյանի երեւանյան նոր համերգն էր: «Այրարատ» կինոթատրոնի լքված շենքում Իվետայի երգերն ու էներգետիկան, լուսային յուրահատուկ ձեւավորումը ներկաների համար անսովոր, հետաքրքիր իրականություն էին ստեղծել:
Սկզբում երգչուհին նշեց.«Այսօր մի փոքր այլ համերգ է լինելու: Դուք տեսնում եք այն Իվետային, որը հենց իմ էությունն է»: Նա բազմիցս տարբեր հարթակներում նշել է,որ իր մեջ կա երկու «Իվետա». մեկը՝ եվրոպական ու անսովոր, մյուսը՝ հայկական: Ամեն ելույթից առաջ երգչուհին իր մտքերն էր փոխանցում ներկաներին, ասես զրուցում էր բոլորի եւ յուրաքանչյուրի հետ անհատապես:
«Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի. միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի… Մենք շատ ենք հեռացել հավատքից… Մաքուր արժեքներին եւ հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս, երբ մենակ ենք մնում ինքներս մեզ հետ, թաքուն բոլորից մեզ թուլանալու հնարավարություն ենք տալիս, ազատություն՝ մեր ամենագաղտնի հույզերին… ...
Կարդալ ամբողջովին