Դեպի վեր

Շրի Լանկայում ցուցարարները հասել են նախագահի ու վարչապետի հրաժարականին. ցույցերի հետևանքով կա 103 զոհ (լուսանկարներ)

armtimes.com07/10/2022, 10:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Շրի Լանկայում ցուցարարները հասել են նախագահի ու վարչապետի հրաժարականին. ցույցերի հետևանքով կա 103 զոհ (լուսանկարներ)

Շրի Լանկայում զանգվածային բողոքի ցույցեր են, զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասինայսօր հայտնել է News First լրատվական պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։

Իրավիճակը Շրի Լանկայում, որն ապրում է 1948 թվականի անկախությունից ի վեր ամենասարասափելի տնտեսական ճգնաժամը, սրվել է շաբաթ առավոտյան, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ։ Ցուցարարները ներխուժել են նախագահի ու վարչապետի նստավայրեր։ Այս ֆոնին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի գտնվելու վայրը հայտնի չէ:

Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան պաշտոնական գրավոր ծանուցում է ուղարկել Ռաջապաքսային բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպման արդյունքների մասին, որում նրանք որոշել են, որ պետության ղեկավարը պետք է հրաժարական տա։ Ըստ Newswire-ի՝ Ռաջապակսան պետության ղեկավարի պաշտոնից կհեռանա հուլիսի 13-ին:

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանցից շատերը մեքենաների լիցքավորման վառելիքի բացակայության պատճառով ոտքով եկել են մոտակա բնակավայրերից։ Այդ կապակցությամբ փողոց են դուրս բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր։

Բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները մտել են Կոլոմբոյում պետության ղեկավարի նստավայրի գլխավոր շենք։ Ինչպես հայտնում է Daily Mirror թերթը, նախագահական պալատի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել ցուցարարներին։ Ոստիկանները կրակ են բացել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները լողում նախագահականի լողավազանում, ճաշակում նրա խոհանոցում ուտելիքները և հաստատվում նրա ընտանիքի ու կառավարական առանձնատներում:

Daily Mirror թերթը հայտնել է, որ ցուցարարները մտել են նաև վարչապետ Թեմփլ Թրեսի նստավայրի տարածք և մտել գլխավոր շենք։ Reuters-ի փոխանցմամբ՝ վարչապետին նախապես անվտանգ վայր են տեղափոխել։ Ավելի ուշ Newswire-ը հայտնել է, որ ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը:

Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ ներկայումս բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։ Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Բացի այդ, Կոլոմբոյի տարբեր շրջաններում բողոքի ցույցերը լուսաբանող անկարգությունների ժամանակ տուժել է 11 լրագրող։

Ավելի վաղ պորտալը տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարների կողմից նախագահական նստավայր գրոհելու ժամանակ ոստիկանները օդ ու շենքի պատերի վրա կրակում։ Սակայն դա չի խանգարել ակտիվիստներին։ Նրանք գրավել են նախագահական պալատը, այնուհետ ցուցարարները մտել են վարչապետի նստավայրի տարածք և հրկիզել այն։ Անկարգությունների ֆոնին Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարել է, որ կհեռանա իր պաշտոնից։

Քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո Վիկրամասինգեն, ով պաշտոնը ստանձնել է ավելի քան երկու ամիս ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր