Դեպի վեր

Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը

panorama.am09/20/2021, 1:00

Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք

Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։

Նիկոլը (կամ նրա նման մեկը) խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքնուրույն գործող Հայաստանը դուրս բերվի ռեգիոնալ խաղից և Ռուսաստանին հետ մղելով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացի դեպի արևելք։ Նիկոլը բերվեց և ծրագիրը սկիզբ առավ 44 օրյա պատերազմով, իսկ Նիկոլի վերընտրվելուց հետո, այն շարունակվում է Սյունիքը սեղմելու միջոցով։

Դեպի Արևելք, Թուրքիայի ճանապարհն առաջին հերթին անցնում է Հարավային Կովկասով և ունենալու է շարունակություն, եթե ավելի մեծ պատերազմ չսկսվի։ Պատերազմ՝ որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինելու են ընդամենը թատերաբեմ։ Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում։ Իսկ խաբեության խայծը՝ կեղծ խաղաղության ու «ապաշրջափակման» հույսերն են։

Իլհամը ևս զրոյացրեց շիա Ադրջեջանի դերը՝ իր լծակները տալով սունի Թուրքիային։ Եթե նկատում եք, այս ընթացքում զուգահեռաբար սլաքներ են ուղղվում նաև Իրանի դերակատարման դեմ։ Արևմուտքն այս խաղի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, սակայն ուղակիորեն չի միջամտում հիմնական դերակատարներին։

Ռուսաստանն այս խաղում դեռևս չի սրում իրավիճակը և առայժմ ձգտում է կայունացնել, հավասարակշռողի դեր խաղալ, փորձելով մեկուսացնել Ադրբեջանին ու Հայաստանին՝ Թուրքիայի ազդեցությունից։ Ինչպես նաև իր ուժային վերահսկողության տակ է պահում Սյունիքի և Արցախի տարածքները՝ փակելով Թուրքիայի հեռահար ընդլայնման ուղին։ Այսինքն այն, ինչը Նիկոլը բացել էր Թուրքիայի համար։

Փաստերը բերում են նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս խաղում կորցրել են իրենց ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ առանց Իլհամի և Նիկոլի, կրկին անորոշ ժամանակով կարող է դուրս մղվել Հարավային Կովկասից։

Ռեջեփ+Իլհամ+Նիկոլ= Արցախի հանձնում + Սյունիքի հատում + Հայոց Ցեղասպանության ուրացում
Տարածաշրջանային քաղաքականության այս «բանաձևը» պարզ է այնքանով, որ չլիներ Նիկոլը՝ չէր լինի նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի դեմ վերջին պատերազմում։ Իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը երբեք չէր հաղթի և չէր օկուպացնի Արցախի տարածքների մեծ մասը։ Մինչ պատերազմի սկիզբը՝ նիկոլական թայֆան համոզում է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր