Դեպի վեր

Իշխանությունն ամեն գնով չպահելու գինը ժողովրդին դավաճանելն ու «դասալքության» դիմելն է

armtimes.com10/5/2022, 6:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Իշխանությունն ամեն գնով չպահելու գինը ժողովրդին դավաճանելն ու «դասալքության» դիմելն է

«Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի՝ գրեթե 3 ժամ տեւած ասուլիսի եւ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետեւանքով:

Դրանց արդյունքը, փաստորեն, հետեւյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»,- արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի՝ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակման իր արձագանքի արձագանքներին՝ հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լեւն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս, հիշեցնենք, արձագանքելով ՀԺ-ի՝ նախօրերի հրապարակմանը, նշել էր, թե այն, «ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին»։

Նախ արձանագրենք, որ հիշյալ հրապարակման մեջ չկա որեւէ բառ կամ տող այն մասին, որ այսպիսով իշխանությունը եւ/կամ վարչապետը մերժում է երկխոսության առաջարկը։ Դրանում՝ «ի գիտություն» ձեւաչափում, հանրայնացվել են Ադրբեջանի առաջարկներն ու պահանջները։ Հ1-ին տված իր հարցազրույցում նույնպես Նիկոլ Փաշինյանը չի մերժել երկխոսության առաջարկը։ Պատասխանելով հարցազրուցավարի հարցին՝ Դուք պատրա՞ստ եք հանդիպել նախկին նախագահներին եւ ներկայացնել բանակցային նյուանսները, Փաշինյանը մասնավորապես արձագանքել է՝ «քանի դեռ ձեւակերպված առաջարկ չկա, ես արձագանքելու հարկ չեմ համարում»։ «Պատրա՞ստ եք հանդիպել որեւէ առաջարկ լինելու դեպքում» ճշգրտմանը՝ Փաշինյանը պարզաբանել է․ «էլի եմ ասում՝ ինչի՞ համար, շատ կարեւոր է ձեւակերպել, թե ինչի՞ համար»։

Ասել է թե, եթե ակնկալվող հանդիպումը պետք է տեղի ունենար բանակցային ինֆորմացիան փոխանցելու, գաղտնազերծելու համար, ապա, իշխանություն-ընդդիմություն երկխոսություն ասվածի տակ նկատի առնվող նպատակը՝ ինֆորմացիայի փոխանցումը, կարելի է արդեն իսկ իրագործված համարել. ակնկալվող ինֆորմացիան արդեն մի քանի օր է՝ հանրայնացված է եւ հասցեագրված նախկին նախագահներին։ Իսկ եթե նկատի է առնվում այն, որ վարչապետը պետք է տետ ա տետ, փակ կամ բաց ռեժիմով հանդիպում ունենա 3+2 ձեւաչափի մասնակիցների հետ, ապա այդպիսի հրապարակային առաջարկ դեռեւս չեն հնչեցրել ո՛չ Առաջին նախագահը, ո՛չ էլ վեհարանի հանդիպման մյուս մասնակիցները։

Ընդգծենք, որ «կառուցողական երկխոսության սկզբնավորման» մասին առաջինը խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում՝ ընթերցելով բացառապես իր՝ սեփական առաջարկների ու ցանկությունների մասին «նախագիծը»։ Սակայն այդ նախագիծը, որը նաեւ իշխանության շուրջ համախմբման մասին կետ էր պարունակում, ինչպես ինքը Տեր-Պետրոսյանը հավաստիացեց, «չանցավ», «անցավ» հայտարարության այն տեքստը, որը հրապարակվել է վեհարանում տեղի ունեցած առաջին եւ, ինչպես երեւում է, վերջին հանդիպումից հետո։ Այդ հայտարարության մեջ էլ, ի դեպ, բառ անգամ չկա իշխանություն-ընդդիմություն երկխոսություն սկսելու մասին, այլ ընդամենը նշված է հանդիպումները շարունակելու որոշման մասին։

Այնպես որ, Տեր-Պետրոսյանի՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին ուղղված կշտամբանքը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացման հնարավորությունը վիժեցնելու վերաբերյալ, մեղմ ասած, անհիմն է, քանի որ հնարավոր չէ վիժեցնել մի բան, որը միս ու արյուն չի ստացել, վերացական՝ «բարի ցանկությունների» մակարդակում է։ Այդ հանդիպումից դուրս եկած սուբյեկտներից մեկն առաջինը վիժեցրեց երկխոսության հնարավորությունը, քանի որ պարզվեց, որ դեկոնսոլիդացիայի ջատագով է, քարը փեշից չի թափել. շարունակում է պահանջել իշխանության հրաժարականը։ Թե որքանով է նման դիրքորոշումը տեղավորվում «կառուցողական երկխոսություն» ասվածի տակ, թող դատեն երկխոսության չկայացման մասին գանգատվողները։

Ի դեպ, այն, որ վեհարանի հանդիպման մասնակիցներն ի սկզբանե այլ օրակարգ են հետապնդել, եւ այն ամենեւին էլ երկխոսության մասին կետ չի ներառել, ապացուցվում է նաեւ նախկին նախագահների հանդիպման գաղափարի հեղինակ, «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանի հետեւյալ դիտարկմամբ․ «Ըստ Տեր-Պետրոսյանի պատկերացումների՝ այդ ֆորմատը (վեհարանում հանդիպումները -խմբ․ ) ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսություն կազմակերպելու համար, դա իր պատկերացումն է: Ֆորմատի նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրակարգ ձեւավորելն է»։ Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ, հասկանալի լեզվով ասված է, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա։

Հարկ է շեշտել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Փաշինյան-նախկին նախագահներ հնարավոր հանդիպմանը, նշել է, որ եթե լինի նման առաջարկ (պաշտոնապես նման առաջարկ չի հնչել), ապա, իր կարծիքով, վարչապետը կընդունի հանդիպման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 399 406
EUR 431 447
RUR 4.5 4.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր