Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ այսօր ցմահ ազատազրկամն դատաարտեց վարձկանության մեջ մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին:
Ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչություն, որը կատարվել է կազմակարպված խմբի կողից) 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների փորձը զինված ընդհարումների ժամանակ), 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու փորձը՝ քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը,) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։ Ամբաստանյալները պատիժը կրելու են Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ամբաստանյալների պաշտպան Մուշեղ Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատավճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան: ...
Կարդալ ամբողջովին