Վաղը՝ սեպտեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք գալա համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացում է իր հոբելյանական 15-րդ համերգաշրջանը:
Այսօր հրավիրված ասուլիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հավաստիացրեց, որ համերգի ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամավարակային բոլոր միջոցները:
«Դահլիճը մեծ է, և մենք հնարավորություն ունենք ունկնդրի համար ապահովել անվտանգության բոլոր կանոններ», - շեշտեց համալիրի տնօրենը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մինչև առաջիկա համերգաշրջանին անդրադառնալը, ներկայացրեց նախորդ համերգաշրջանի ընթացքում կատարած ստեղծագործական աշխատանքը, որը շատ տպավորիչ է. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այս մեկ տարվա ընթացքում միայն Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ՝ 17 անվանի մենակատարների մասնակցությամբ, կատարվել է 196 ստեղծագործություն, որոնցից 105-ը` հայ կոմպոզիտորների: Նվագախումբը նաև հյուրախաղերով է հանդես եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում եվրոպական: Արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում նվագախումբն ունեցել է ունեցել է 23 հազար ունկնդիր:
Սերգեյ Սմբատյան. – «50 համերգ ենք ունենալու այս տարի և շատ կարևոր հյուրախաղ: երկու շատ մեծ և կարևոր ձայնագրության նախագիծ ունենք և փառատոն ենք պլանավորում անցկացնենք: Եվ ամենակարևորը` վաղը Կարե...
Կարդալ ամբողջովին