-Տիկին Սմոլվուդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մայիսի 13-21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է կապկի ծաղիկ վարակը։ Ներկայացրեք, խնդրեմ, վիրուսի դրսևորման հետ կապված մանրամասներ։ Կապկի ծաղկի բռնկում վերջին անգամ աշխարհում ե՞րբ է արձանագրվել։
-Կապկածաղիկը հայտնի հիվանդություն է, տարածվում է հիմնականում էնդեմիկ երկրներում։ Դրանք առավելապես Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի պետություններն են։ Այն դեպքերը, որ մենք մի քանի երկրներում վերջերս հայտնաբերել ենք, այն մարդկանց մոտ են, ովքեր չեն ճամփորդել էնդեմիկ պետություններ, և լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում հասկանալու համար պատճառը։ Այս բռնկումը, ըստ էության, նոր է։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անում հասկանալու, թե ինչու է վարակը էնդեմիկ երկրներից դուրս տարածվում։
-Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան կարծես թե վարակվածների թվով առաջին եռյակն են կազմում։ Ինչո՞ւ հենց այս երեք պետությունները։ Ո՞ր երկրից է վիրուսը սկսել տարածվել և կա՞ն, արդյոք, տեղեկություններ, թե ինչի՞ց է սկսվել վարակը։
-Մենք այս պահին չգիտենք, թե որ երկրից է տարածվել վարակը, սակայն այն պատկերը, որ տեսնում ենք, դեպքեր են, որոնք կենտրոնացված են ոչ էնդեմիկ երկրներում։ Դրանք ցաքուցրիվ բռնկումներ են Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, որտեղ ավելի շատ դեպքեր են հայտնաբերվել։ Շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում նաև այլ երկրներում հայտարարվեն դեպքեր, պարզապես այդ երկրներում առաջինն են հաղորդվել։ Կապկածաղիկը հիմնականում կենդանիների շրջանում տարածված հիվանդություն է, այսինքն՝ հիվանդության «տերը» կենդանին է։ Դա ենթադրաբար հիվանդ կենդանիներից տարածվել է մարդկանց շրջանում։ Վերջին անգամ 2017 թվականին է կապկածաղկի դեպք արձանագրվել։
-Նշվում է, որ կապկի ծաղիկը որոշ ախտանշաններով նման է սովորական ծաղկի վիրուսին։ Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը հենց կապկի ծաղիկ վիրուսով է վարակված։
-Հաճախ շատ դժվար է դրանք տարանջատել և կարելի է շփոթել կապկածաղիկը բնական ծաղկի հետ, բայց կան որոշակի առանձնահատկություններ կապկածաղկի պարագայում, որը թույլ է տալիս տարանջատել այն՝ մասնավորապես դրա արտահայտման ձևը։
Կապկածաղկի պարագայում գրանցվում է ցանի տարածում ամբողջ մարմնի վրա՝ թարախանման սպիտակ հեղուկով լցված բշտիկների ձևով։ Կապկածաղկի դեպքում բշտերը բավական ցավոտ են, քոր է գալիս հաճախ, այտուցվում են ավշահանգույցները։ Այն դեպքերը, որոնք մենք հայտնաբերել ենք, հիմնականում տղամարդկանց շրջանում են, և այդ տղամարդկանց մեծ մասը նշում է, որ իրենք նախկինում սեռական կապ են ունեցել տղամարդու հետ։ Դեռևս լրացուցիչ հետազոտությունների կարիք կա։ Շատ կարևոր է, որ չլինի խարան տվյալ դեպքերի շրջանում և անկախ սեռական կողմնորոշվածությունից, մարդիկ պետք է հաղորդեն, որպեսզի մենք կորցրած դեպքեր չունենանք։ Դրանից բացի դեպքեր են եղել, երբ վարակը գրանցվել է տնային տնտեսության ներսում։ Ռիսկի խմբում են դեռահասները, հղիները, ինչպես նաև այն անհատները, ովքեր ունեն ընկճված իմունիտետ։ Չկա որևէ պատճառ, որ կարողանանք հստակ ասել, որ սա բնորոշ է ինչ- որ համայնքի, պարզապես ի սկզբանե այդ համայնքում է տարածված եղել։ Շատ հնարավոր է, որ այլ դեպքեր ևս մոտ ժամանակում հաղորդվեն։ Շատ կարևոր է, որ չլինի խարան տվյալ դեպքերի շրջանում՝ կին կլինի, թե տղամարդ։
-Այս պահի դրությամբ կա՞ն նոր տվյալներ հիվանդությամբ վարակվածների...
Կարդալ ամբողջովին