Դեպի վեր

«Մաեստրոն կողմ է նոր մտքերին»․ Ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակի համերգն ու առաջիկա մեծ ծրագրերը

bravo.am06/23/2022, 8:54

«Մաեստրոն կողմ է նոր մտքերին»․ Ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակի համերգն ու առաջիկա մեծ ծրագրերը

«Համոզված կարելի է ասել՝ հազիվ թե մենք երբեւէ հանդիպել ենք խմբերգային արվեստի այսպիսի պրոֆեսիոնալ մակարդակի։ Թվում է, թե Հովհաննես Չեքիջյանի ձեռքերը հպվել են մարդկային ձայնի դեռեւս չհայտնագործված մի գործիքի»,- լատվիացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ երաժշտագետ Օլգերդ Գրավիտիսի խոսքն է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ դրա գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի մասին։ Այսպիսի տասնյակ խոսքեր կարելի է մեջբերել հայ եւ արտասահմանցի մեծանուն գործիչների կողմից, քանզի երգչախումբն իր երկարամյա գործունեության ընթացքում հասցրել է նվաճել համաշխարհային ամենամեծ բեմերը, համագործակցել ամենահայտնի նվագախմբերի, երաժիշտների ու մենակատարների հետ։ Իսկ երեկ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում էր հիմնադրման 85-ամյակը։«Արամ Խաչատրյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում երգչախմբի հետ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես եկան հայտնի տենորներ Պերճ Քարազյանը, Հայկ Թոնգուրյանը եւ Արսեն Սողոմոնյանը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

25


«Մեր երգչախմբի երգացանկը շատ մեծ է՝ կտավի նմանվող այսպիսի մեծ գործեր, ռեքվիեմներ, օպերային կատարումներ, ինչո՞ւ ոչ, հենց օպերային ներկայացումներ․․․ Այնպես որ, ամբողջ աշխարհում այսպիսի նվագախմբի կարիք կա, եւ թող անհամեստ չհնչի, բայց իսկապես տարածաշրջանում նման երգչախումբ չկա։ Ընդհանրապես շատ քիչ երկրներ հիմա կարող են իրենց թույլ տալ այսպիսի շքեղություն ունենալ։ Մենք շատ նոր ծրագրեր ունենք, որոնք նախորդ երկու տարիներին չկարողացանք իրագործել՝ հասկանալի պատճառներով։ Այժմ պիտի փորձենք նախ՝ այդ ծրագրերը կյանքի կոչել, ապա` առաջ գնալ։ Նպատակ ունենք հանդես գալ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ արտասահմանում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։

25


Նա պատմեց՝ ամեն համերգից առաջ շատ լուրջ ու ծանր աշխատանք են կատարում. «Եթե մեր ունկնդիրը ցանկություն ունենա, որ մենք կարողանանք շարունակել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր