Դեպի վերեւ

«Միայն Մոսկվայի վրա հույսը դնող Երևանին Մոսկվան զոհաբերելու է». Փոլ Գոբլ

168.am08/5/2016, 1:15
  • Email
  • Facebook
  • Twitter

«Միայն Մոսկվայի վրա հույսը դնող Երևանին Մոսկվան զոհաբերելու է». Փոլ Գոբլ

168.am-ի զրուցակիցն է ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը

– Պարոն Գոբլ, անցնող մի քանի ամիսները բավականին ծանր էին Հայաստանի համար: Ապրիլ ամսին սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հանգեցնելով Ղարաբաղյան երկրորդ քառօրյա պատերազմին: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց Ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու այն բանակցությունների չեղարկում, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունների նկատմամբ բողոքը նման արմատական դրսևորումներ ստացավ:

– Հայաստանում մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քայլի: Այնուամենայնիվ, որոշ զարգացումներ վերջին ամիսների ընթացքում, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, մեծ դերակատարություն ունեցան Երևանում ստեղծված իրավիճակի հարցում, դրանք ստեղծեցին մի իրավիճակ, որն էլ ավելի մեծ անկայունության մղեց Հայաստանին, քան նախկինում: Դրանցից առաջինը վերջին իրադարձություններն էին Թուրքիայում և Անկարայի շրջադարձը ՌԴ իշխանությունների հետ՝ համարյա թե ռազմական առճակատումից ավելի բարեկամական հարաբերությունների:

Երկրորդը՝ ՌԴ իշխանության աճող ցանկությունը՝ Ադրբեջանին տեսնել Հարավային Կովկասում իր գլխավոր գործընկերը:

Երրորդ պատճառը՝ ՀՀ Կառավարության շարքերում գտնվող մարդկանց աճող ցանկությունը՝ ավելի լավ հարաբերություններ և կապեր ունենալ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ: Իմ խորին համոզմամբ՝ Մոսկվան մշտապես կարծել է, որ Հայաստանը կմնա ռուսական ուղեծրում՝ մտածելով, որ պատմականորեն հայերը շրջապատված են եղել թուրքերով, խնդիրներով, որ նրանք ընտրության հնարավորություն չունեն, բայց վերջին փոփոխությունները միջազգային զարգացումներում ստիպեցին ոմանց ՀՀ-ում պատրաստվել հայացքն ուղղել դեպի Արևմուտք՝ փնտրելով հարաբերությունների նոր վեկտոր: Իմ խորին համոզմամբ՝ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները` բռնությունն ու այդ բռնության ճնշումը ՀՀ իշխանությունների կողմից, եթե ոչ՝ ոգեշնչված, ապա՝ քաջալերված էր Մոսկվայի կողմից, քանի որ Մոսկվան ցանկություն ուներ ստիպել ՀՀ իշխանությանը՝ ճնշել ընդդիմությանը:

Այդ ակտիվ ճնշումը շատ ավելի կբարդացներ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ լավ հարաբերություններ կառուցելու՝ Երևանի ցանկությունը՝ Երևանին թողնելով ավելի քիչ ընտրության հնարավորություն, այսինքն՝ թողնելով միայն մեկը՝ Մոսկվայի ուղեծիրը, չնայած վերջին ամիսներին Մոսկվան Հարավային Կովկասում հետապնդում էր ամեն ինչ, բայց ոչ՝ բարեկամություն Հայաստանի հետ:

Զենքերը վայր դնելուց առաջ խմբավորման առաջնորդներից մեկը հայտարարեց, որ նրանք շարունակելու են իրենց պայքարը Հայաստանի ապագաղութացման դեմ՝ նկատի ունենալով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Ինչի՞ մասին է խոսում այս պահանջը: Ի՞նչ հետևություններ պետք է անեն ՀՀ, ինչպես նաև՝ ՌԴ իշխանությունները երևանյան իրադարձություններից ու հնչող այս պահանջներից:

– Փաստն այն է, որ Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր իրենց ամենևին էլ երջանիկ չեն զգում ՀՀ իշխանությունների՝ Մոսկվայի հետ սերտ կապերի համար, որովհետև նրանք տեսնում են, որ Մոսկվան պատրաստվում է դավաճանել Հայաստանին: Սա շատերն են նկատում: Անհրաժեշտ է հիշել, որ Մոսկվայի տեսանկյունից արմատականները Հայաստանում այնքան արդյունավետ են, որքան ռուսամետ արմատականները, գուցե ավելի արդյունավետ են՝ այն իմաստով, որ նրանք ստիպում են ՀՀ իշխանություններին իրենց դրսևորել ավելի կոշտ, ավելի կոպիտ կերպով, քանի որ իշխանություններն այդպես են արձագանքում նման զարգացումներին, որը, բնականաբար, Արևմուտքում գնահատվելու էր՝ ունենալով բացասական հետևանքներ:

Օրինակ՝ ՌԴ իշխանությունն Ուկրաինայում օգտագործում էր ամենաուկրաինամետ և հակառուսական խմբերին՝ ստեղծելու այնպիսի իրավիճակներ, որոնք ձեռնտու էին Ռուսաստանին: Ես պատճառ չեմ տեսնում մտածելու համար, որ ՌԴ իշխանությունը չի անում նույնը Հայաստանում: Կարծում եմ, որ Հայաստանը բավականին բարդ իրադրության մեջ է հայտնվել, որովհետև Մոսկվան ներկայումս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլում է՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Իրանի հետ հարաբերությունների ակտիվացման փուլում է, այլևս այն իրավիճակը չէ, երբ Հայաստանը կարող է հույսը դնել Մոսկվայի անվերապահ աջակցության վրա: Երբ երկիրը հասնում է ներկայիս կետին, ամենևին էլ պատահական չէ, որ շատ մարդիկ սկսում են իշխանական քաղաքականության վերաբերյալ հարցեր ունենալ:

– Պարոն Գոբլ, ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը բանակցային նոր շրջափուլ նախաձեռնեց, որի ընթացքում տեղեկություններ դրվեցին շրջանառության մեջ, որ կա Լավրովի կամ այլ ռուսական ծրագիր՝ Կազանի փաստաթղթի նմանությամբ: Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո նախագահները կրկին պետք է հանդիպեն Ռուսաստանում, և այս փուլում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշում է, որ Թուրքիան կարող է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական ներդրում ունենալ: Ի՞նչ է սա նշանակում ԼՂ հակամարտության համար՝ ռուս-թուրքական մերձեցման գործընթացի ֆոնին:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքականությունը կայուն է եղել, նա իրեն դիրքավորել է՝ որպես Հարավային Կովկասի բոլոր խնդիրների անմիջական հաշտարար: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման երկփուլ գործընթացի գաղափար է եղել, որի մասին ռուս պաշտոնյաները խոսում էին մի որոշ երկար փուլ: Թուրքիայի ներգրավումը գործիք է Ադրբեջանին համաձայնեցնելու հարցում, որովհետև եթե գործին միանա Թուրքիան, այսինքն՝ աջակցի Ռուսաստանի նախաձեռնությանը, ապա Ադրբեջանի համաձայնելու հավանականությունն էականորեն կբարձրանա:

Բայց, իմ համոզմամբ, դեռ շատ երկար ժամանակ կա կարգավորման համար, և այն ակնկալիքները, որոնք ձևավորվում են կարգավորման կոշտ լուծման վերաբերյալ վերջին շրջանում, էլ ավելի են խորանալու, որոնք իրենց հերթին՝ ինտենսիվացնելու են հայաստանյան հասարակության ներսում քննարկումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դիրքորոշումը կարգավորման գործընթացում:

Այս զարգացումներում ԱՄՆ դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Գուցե տեղյակ եք, ես երբեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջատագովը չեմ եղել, քանի որ կարծել եմ, որ դա հակամարտության կարգավորումը հետաձգելու ձևաչափ է: Ես տեսնում եմ, որ ռուսական իշխանությունները շարժվեցին Մինսկի կոնտեքստից դուրս գալու ճանապարհով՝ հետապնդելով իրենց սեփական ազգային շահերը Հարավային Կովկասում: Այս կոնտեքստում ԱՄՆ-ը պետք է շատ ավելի ակտիվ լինի, քան նախկին շրջանում: ԱՄՆ-ի ազգային շահն ամուր և ինքնիշխան Ադրբեջանն ու ամուր ու անկախ Հայաստանն է: Չեմ կարծում, որ սա է Ռուսաստանի նպատակը: Կարծում եմ, որ որքան մենք ցանկանում ենք կայունություն ու խաղաղություն Հարավային Կովկասում, այնքան պե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 476.25 478.5
EUR 522 528
RUR 7.51 7.6
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ