ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, խոսելով 2017 թվականին ՀԱՊԿ երկրների անվտանգությանն առնչվող մարտահրավերների մասին, ի թիվս թեժ կետերի թվարկման, այդ թվում Արցախի, խոսել է նաեւ այլ մարտահրավերի մասին: Ընդ որում, Բորդյուժան խոսել է շեշտադրումով, որը ինքնին վտանգավոր է ՀԱՊԿ երկրներից առնվազն մեկի` Հայաստանի համար: «Արեւմուտքի հետ Ռուսաստանի եւ դաշնակիցների ուղղակի փաստական դիմակայությունը, փոխգործակցության բացակայությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը Ռուսաստանի Դաշնության շուրջ, զորակազմերի, ծանր սպառազինության, ծանր տեխնիկայի փոխադրումն այստեղ, դիմակայությունը մի շարք բնագավառներում՝ տեղեկատվական, ֆինանսական, տնտեսական ոլորտներում», հայտարարել է Բորդյուժան, որպես ՀԱՊԿ երկրների հնարավոր մարտահրավերի աղբյուր: Այն, որ Ռուսաստանը դիմակայության մեջ է Արեւմուտքի հետ, պարզ է: Իսկ ովքե՞ր են դաշնակիցները, որոնց մասին խոսում է Բորդյուժան եւ նրանց էլ վերագրում «ուղղակի փաստական» դիմակայություն Արեւմուտքի հետ: Ռուսաստանից բացի, ՀԱՊԿ ուրիշ ո՞ր երկիրն է Արեւմուտքի հետ ուղղակի փաստական դիմակայության մեջ: Բորդյուժայի այդ հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը ջանք չի խնայում ՀԱՊԿ երկրներին Արեւմուտքի հետ դիմակայության մեջ ներքաշելու համար: Դա բնականաբար առնչվում է նաեւ Հայաստանին: Ըստ այդմ, Բորդյուժայի հայտարարությունը Հայաստանի հանդեպ պարզապես սադրիչ եւ վտանգավոր հայտարարություն է: Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր նաեւ, որ ՀԱՊԿ Սանկտ-Պետերբուրգի Վեհաժողովում դեկտեմբերի 26-ին պատրաստվում են քննարկել ՆԱՏՕ-ի մարտահրավերներին հակազդելու քայլերը: Ինչ քայլերի մասին է խոսքը, պարզ չէ: Հայաստանի համար դա կարող է ունենալ պարզապես աղետալի հետեւանք, եւ ...
Կարդալ ամբողջովին