«Ուրբաթ օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի փախստական Թոֆիկ Ջաբրաիլովի հետ: Ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է, թե ինչպես է Ջաբրաիլովին հաջողվել ոտքի կանգնել «1992 թվականին փետրվարի 25-26-ին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո» և հիմնել սեփական փոքր բիզնեսը», հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը օրերս մերժել էր արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված Բաքվի հրավերը՝ այցելել Չոջուխ Մարջանլի բնակավայր եւ տեսնել, թե ինչպես է այն վերականգնում եւ վերաբնակեցնում Ադրբեջանը: Բանն այն է, որ Բաքուն այդ բնակավայրը ներկայացնում է իբրեւ ապրիլի իր «հաղթական» ռազմարշավի արդյունք: Բնակավայրը իրականում մշտապես գտնվել է ադրբեջանական հսկողության գոտում: Այն Լելե Թեփե հայտնի բարձունքի մոտակայքում է, որ Ադրբեջանը գրավեց ապրիլի պատերազմին: Դրանից հետո Ալիեւը փորձում է ներկայացնել, թե իբրեւ ազատագրել է բնակավայրն ու սկսել է վերադարձնել փախստականներին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մերժել է այդ «ակտը» արձանագրելու Ալիեւի հրավերը: Փոխարենը նա այցելել է 1992-ից փախստական Թոֆիկ Ջաբրաիլովին եւ ծանոթացել նրա «ոտքի կանգնելու», հաջող բիզնես սկսելու պատմությանը: Այսինքն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան ծանոթանում է, թե ինչպես է նոր իրավիճակում ադապտացվում եւ իր կյանքը կառուցում փախստականը: Առաջին հայացքից զուտ մարդասիրական տարրեր պարունակող այդ ակցիան իրականում ունի շոշափելի տողատակ, երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, թե փախստականների գործոնն իր քաղաքականության մեջ ինչ շեշտադրումով է ներկայացրել Ադրբեջանը երկու տասնամյակ շարունակ: Ադրբեջանի իշխանությունն ամենուր խոսել է 1 միլիոն փախստականի մասին եւ այդ մարդկանց ճնշող մեծամասնությանը պահե...
Կարդալ ամբողջովին
