Դեպի վերեւ

Շփման գծում արդեն հետաքննության մեխանիզմնե՞ր են ներդրվել

lragir.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Շփման գծում արդեն հետաքննության մեխանիզմնե՞ր են ներդրվել

Բաքուն վրդովված է Արցախում դիսպոզիցիայի փոփոխությունից Մարտի 10-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը նամակ է ուղարկել այդ կազմակերպության ղեկավարությունը, որում արձանագրված է Ղարաբաղում դիսպոզիցիայի փոփոխությունը: «Ցավոք, զորքերի շփման գծում մենք բախվեցինք անընդունելի տարրերի հետ՝ կապված ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ: Դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի ոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին», նշված է հայտարարությունում: Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրում է առանց իր համաձայնության Ղարաբաղում դիտորդների առաքելություն տեղակայելու մեջ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելությունը Ղարաբաղում գործում է պատերազմի ավարտից հետո՝ 1995 թվականից: Ներկայացուցչի գրասենյակի մանդատը շատ սահմանափակ էր՝ մի քանի մարդ, որոնք պարբերաբար դիտարկում էին անցկացնում եւ տեղեկատվություն ներկայացնում ԵԱՀԿ-ում: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ-ն սկսեց պնդել, որ դիտորդների թիվն ավելանա, մանդատն էլ ընդլայնվի: Մանդատի ընդլայնումը կարող է տարբեր գործառույթներ ենթադրել՝ սկսած հրադադարի խախտումների արձանագրումից, վերջացրած որոշակի գործողություններով: Բաքուն փաստացի հայտարարում է, որ ԵԱՀԿ-ն առանց Ադրբեջանի համաձայնության ընդլայնել է մանդատը: Սա նոր վիճակ է ղարաբաղյան կարգավորումում, որտեղ միջազգային միջնորդները հավասարություն էին պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ չէին ձեռնարկում որեւէ բան, որին դեմ կլիներ կողմերից մեկը: Կարելի՞ է պնդել, որ ԵԱՀԿ-ն որոշել է միակողմանի քայլ անել Ղարաբաղում՝ հայկական կողմից համաձայնություն ստանալով դիտորդներ ներգրավելու հարցում: Երբ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում կողմերը պայմանավորվեցին շփման գծում հետաքննությունների մեխանիզմներ տեղադրել, իսկ հետո Ադրբեջանը հրաժարվեց դրան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 484.5
EUR 515 521
RUR 8.21 8.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ