Դեպի վեր

Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին

panorama.am10/25/2021, 10:42

Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին

Արցախում անցած հանգստյան օրերին ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի մեկնարկի մասին։ Երբեմնի եպիսկոպասանիստ ու կաթողիկոսանիստ եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Վանական համալիրի վերածննդի նախագիծն իրականացվելու է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից ՌեԱրմենիա համագործակցության հարթակում դրամահավաքի միջոցով։

Նախաձեռնողներն և համագործակցողները Արցախի կառավարությունն և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն են։

Վերականգնման աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնելու է ճարտարապետ Սամվել Այվազյանը, որը տրամադրել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը։ Սամվել Այվազյանն ավելի քան 30 տարի զբաղվել է վանքերի վերականգնմամբ՝ մասնավորապես Դադիվանքի, Սաղմոսավանքի, Թադեի վանքի, Ծործորի վանքի, և Ջուղայի Հովվի եկեղեցու։

Սամվել Այվազյանը լրագրողներին ասաց, նախատեսել են նաև տարածքի պեղման աշխատանքներ։ Վանական համալիրի վերածննդի աշխատանքները իրականացվելու են երեք տարում։

«Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն, իտալացի ճարտարապետ և էքսպերտ Գայանե Կազնատին՝ փորձագիտական խորհրդատվություն։

Գնահատելով խնդրի կարևորությունը՝ մի շարք միջազգային փորձագետներ, անհատներ ու կազմակերպություններ շարունակում են միանալ նախագծին։

Վանական համալիրը կառուցվել է 5-7 դարերում, հոգևոր, մշակութային և կրթական մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ 3 դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։

Համալիրի կրթական և աշխարհիկ կառույցները՝ գրատները, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարանը, բուխարիներով տաքացվող բնակարանները, մթերանոցները, սեղանատունը, ախոռները, պահակակետերը, ջրավազանները և թոնիրներն ամբողջովին փլուզված են և ծածկված հողով ու փլատակներով:

Քանի որ Հակոբավանքը 18-րդ դարից հետո չի վերանորոգվել, բնական գործոնների ազդեցության տակ վանքի պատերը ճաքել են, տանիքներն ու թաղածածկերը թուլացել, մասամբ փլուզվել և ծածկվել բուսականությամբ: Հատակը քանդվել է, պատերի կրասվաղը՝ թափվել ու քայքայվել:

Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վանական համալիրի վերականգնումը որակում է որպես Արցախի մշակութային ու հոգևոր վերածնունդ։

«Դարեր շարունակ այստեղ հնչել են աղոթքներ, եղել է վանական կյանք, դպրություն, գրչություն, կաթողիկոսական գահ, կայացվել են որոշումներ... Շարունակել այդ ամենը նշանակում է, որ Արցախը պետք է ապրի, արցախահայությունը պետք է իր հայրերի քրիստոնեական ճանապարհով շարունակի իր հավիտենական կյանքը»,- ասում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր