Բիզնեսը քաղաքականությունից պետք է անջատել․ դա շատ կարևոր է՝ առավել ևս նման տնտեսական սուբյեկտների համար, որոնք ծավալային են և ֆիսկալ խնդիրներ են լուծում, տնտեսության շրջանառության հետ առնչություն ունեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ խոսելով Զանեգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա ԱԱԾ-ի գրոհի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ՝ ով կոմբինատի աշխատակիցներին չի թույլատրել մասնակցել իր հանրահավաքին՝ մինչև հուլիսի 15-ը չպետք է աշխատեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
«Թույլ չտալը, բան, նման բաները բիզնեսի համար անընդունելի են․ ի՞նչ է նշանակում՝ թույլ չտալ, եթե օրինական գործունեություն է ծավալում։ Եթե կան խնդիրներ, դրանք զուգահեռ, առանց խաթարելու աշխատանքը, պետք է ընթանան։ Առավել ևս, հանքային ոլորտն այսօր լուծում է կոնկրետ մակրոտնտեսական խնդիրներ, որոնք կարևոր են թե՛ դրամի կայունության հետ կապված, թե՛ ընդհանուր մուտքերի, ֆիսկալ հարցերի հետ կապված, թե՛ ընդհանուր շրջանառության, զբաղվածության հետ կապված։ Մենք պիտի անջատենք բիզնեսի տրամաբանությունը, հանգիստ վիճակում բիզնեսը պիտի աշխատի բնականոն հունով, մնացած իրավական խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, այլ որևէ խնդիր պետք է ընթանա զուգահեռ հարթության վրա․ սա է մոտեցումը»,-ասաց տնտեսագետը։
Նա ընդգծեց, որ իրավական հարցերը ա՛յլ հարթություն են, բիզնեսն՝ այլ։ Հետևաբար, նա շատ կարևոր է համարում, որ մթնոլորտն ավելի հանգիստ վիճակում լինի։
«Առավել ևս, որ մենք ունենք խնդիրներ արտարժույթի հետ կապված, դրամի փոխարժեքի հետ կապված, և տնտեսական ակտիվության բարձրացումը պայմանավորված է նախ և առաջ պղնձի գներով, ՀՆԱ-ի ավելացումները, դրամի փոխարժեքի ամրապնդումները և այլն։ Այստեղ զուտ տնտեսական առումով նույնպես կտրուկ ռիսկային են այդ քայլերը։ Սա է․ պիտի ամեն ինչ հավասարակշռված լինի, որպեսզի մենք կարողանանք, համենայն դեպս, ընթացիկ խնդիրները ավելի կայուն մթնոլորտնում լուծել»,-ասաց Կարեն Ադոնցը։
ՀՀ բոլոր հանքերը հանրության սեփականությունն են, շահագործումն է գտնվում բիզնեսի մոտ, պետք է հստակեցնել՝ նշեց նա հանքավայրերն ազգայնացնելու օրենսդրական նախաձեռնության մասին հարցին ի պատասխան։ Բիզնեսի բնականոն գործունեությունը իրավական կամ նախկին գործընթացների հետ կապված հարցերը չպետք է չխաթարեն։
Հայ հանրությանը անհանգստացնող մյուս հարցը՝ Սյունիքով Ադր...
Կարդալ ամբողջովին