Այս օրերին Միլանում ընթանում է նորաձեւության շաբաթը: Emerging Talents Milan-ի շրջանակում՝ օտարերկրացի դիզայներների ցուցադրությունից առաջ, հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում է Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կնոջ խոշտանգումների մասին: Այնուհետեւ հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր` Stand with Armenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:Ակցիային մասնակցել են Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Գայանե Մանուկյանը (Just Black), Արեւիկ Սիմոնյանը (KIVERA NAYNOMIS), Նելլի Սիմոնյանը, Արիգա Թորոսյանը, LOOM Weaving-ը, RUZANĒ-ն, Sončess-ը: Գաղափարը Emerging Talents Milan-ի կազմակերպիչ Տարիել Բիշարյանինն է:
BRAVO.am-ի հետ զրույցում Գայանե Մանուկյանը կարեւորեց մշակույթի լեզվով մարդկանց հետ խոսելը. «Նորաձեւության շաբաթը մի վայր է, որտեղ տոնվում է կնոջ գեղեցկությունը, մենք մեր պարտքն ենք համարում խոսել այն մասին, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում»:
Ֆաինան պատմում է, որ շատերն այս ակցիայով տեղեկացան` ինչ է այսօր կատարվում մեր երկրում. «Դիտողներն արտերկրացիներ էին, հայեր չկային: Շատերի հայացքներից պարզ էր, որ նոր են իմանում՝ ինչ է կատարվում: Հյուրերից շատերը հետո իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնեցին մեզ»:
Այսօր հայ դիզայներները կունենան համատեղ ցուցադրություն Made in Armenia խորագրի ներքո: Ֆաինան հայտնում է, որ իրենցից յուրաքանչյուրը կներկայացնի 15 զգեստ:
Գայանե Մանուկյանն էլ առանձին ցուցադրություն կունենա սեպտեմբերի 24-ին եւ 25-ին: Նա իր հավաքածուով ներկայացնելու է ուրարտական ժառանգությունը:
«Շատ կարեւոր է կռվել մշակույթի դաշտում, խոսել ժառանգության պահպանության մասին, հասցեագրել, թե ումն է...
Կարդալ ամբողջովին