Դեպի վեր

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունն ըստ Աղասի Թադևոսյանի

panorama.am01/14/2022, 3:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունն ըստ Աղասի Թադևոսյանի

«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, իրականացվել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որի հիմնական գաղափարն էր Գյումրիի դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումը, պահպանումն ու հանրայնացումը։

Չնայած դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ այն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:

Ինչպես Աղասի Թադևոսյանն է ներկայացնում, շուրջ 5 ամիս տևած գիտարշավների ընթացքում գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրիի դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերի ուղեցույցով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական խորհրդատու Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:

Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրիի արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման նպատակով:

Դարբնությունը՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն

Աղասի Թադևոսյանը՝ որպես ծրագրի հեղինակ և ազգագրագետ, ներկայացնում է Գյումրիում դարբնոցային մշակույթի առանձնահատկությունները, անցյալն ու ներկան, հեռանկարները:

«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ,- պատմում է ազգագրագետը,- որպես քաղաք՝ Գյումրին ձևավորվել է 1840-ականներին, երբ այստեղ է տեղափոխվել քաղաքային բնակչություն՝ ձևավորելով տարբեր խավեր: Դա ենթադրում էր մրցակցություն ոչ միայն տարրական կարիքների, այլև գեղագիտական պահանջմունքների բավարարման տիրույթում: Իսկ մրցակցության մեջ վարպետներն ավելի էին հմտանում»:

Քաղաքային արհեստները ունեին համքարություններ՝ որոշակի կանոններով ու արհեստի որակական չափանիշներով, և եթե որևէ արհեստագործ չէր բավարարում այդ չափանիշները կամ խախտում էր դրանք, համքարությունը կարող էր զրկել նրան առևտրական շարքում կրպակ ունենալու հնարավորությունից:

«Ինչո՞ւ է դարբնությունը ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվում» հարցին ազգագրագետ Աղասի Թադևոսյանը պատասխանում է. «Ցանկացած նյութական մշակույթ առարկայանում է ոչ նյութական մշակույթի՝ մտքի ու գաղափարի հաշվին. նյութականը վերջնական արդյունքն է: Այս համատեքստում պետք է տարբերել երկաթագործությունը ավանդական դարբնությունից: Այսօր էլ Գյումրիում կան երկաթային դեկորներով տներ: Դրանց պատրաստման ավանդական եղանակներին փոխարինում է տեխնիկական՝ եռակցման եղանակը: Գործից հասկացող մարդը տարբերությունը միանգամից կզգա. արտաքին տեսքը, որակը այլ են: Դարբնությամբ արված գործերի սիմետրիկ շարքերը, բացի կիրառականությունից, նաև գեղագիտական նշանակություն են ձեռք բերել. հենց սա է դարձել ոչ նյութական մշակութային ժառանգություն»:

Դարբնության այսօրը

Հետազոտությունների ընթացքում Ա. Թադևոսյանը զրուցել է գյումրեցի մերօրյա դարբինների՝ այդ ավանդույթը իրապես կրողների հետ: Նա պատմում է, որ դարբնության ամենածաղկուն շրջանում Գյումրին ունեցել է մոտ 96 վարպետ դարբին. այսօր նրանց թիվը քաղաքում մատների վրա կարելի է հաշվել. վեցն են: Մի քանի ընտանիք կա, որ սերնդեսերունդ պահպանում է արհեստը՝ հասնելով արդեն 7-րդ սերնդին: Նա հիշատակում է հատկապես Պապոյանների, Մնոյանների, Մարտիրոսյանների ընտանիքների մասին: Նրանք, թե՛ լուսանկարներով, թե՛ բանավոր պատմություններով, թե՛ պարզապես արհեստի մշակութային ինֆորմացիայի կրողները լինելով, պահպանել են այն:

Հետազոտությունների հիման վրա գրած գրքում Ա. Թադևոսյանը հայտնի դարբիններից վավերագրել է Գյումրիում դարբնության մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշարժան պատմություններ: Դրանք ցույց են տալիս ավանդույթի կենսունակությո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478.5 486
EUR 538 553
RUR 6.08 6.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր