Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել Է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները: Շնորհանդեսն անցկացվել Է առցանց ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոններն ստացել են 6,67-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ՝ 2340х1080 պիկսել լուծաչափով եւ 90 հերց նորացման հաճախությամբ:
Դեւայսները բազավորվում են Snapdragon 865 չիպի վրա, ունեն 8 կամ 12 գիգաբայթ օպերատիվ եւ 128 կամ 256 գիգաբայթ ներսարված հիշողություն: Մշակողների խոսքով՝ սարքերն աշխատում են 5G ցանցերում եւ ունեն LPDDR5 նոր ձեւաչափի օպերատիվ հիշողություն:
Բացի այդ, սմարթֆոնները հանդերձված են խցիկներով 108-մեգապիկսելանոց հիմնական մոդուլով: Mi 10 մոդելը նաեւ ստացել Է 13-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ եւ երկու լրացուցիչ սենսո...
Կարդալ ամբողջովին