Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաեւ Արցախում եւ ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետեւած Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը: Կրեմլի պաշտոնական կայքը մեջբերել էր Պուտինի խոսքի այն հատվածը, որում նա ասում է. «Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թվականը մեր համատեղ պլանը։ Մեզ մոտ ամեն ինչը շարժվում է: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում, եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք այն քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք էլի քննարկելու այս թեման»:
Ի պատասխան դրա՝ Ալիեւը չի բացառել, որ արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հաստատելով, որ հանդիպումը առիթ է խոսելու տարածաշրջանային խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որեւէ ներկայութ...
Կարդալ ամբողջովին
