Դեպի վեր

Porsche-ի մշակութային երեկոն՝ Օպերային թատրոնում. ներկայացվել են բացառիկ մեքենաները

bravo.am11/24/2022, 10:30

Porsche-ի մշակութային երեկոն՝ Օպերային թատրոնում. ներկայացվել են բացառիկ մեքենաները

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմական նկուղում կիրակի երեկոյան յուրահատուկ երեկո էր նախաձեռնել Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երեւան»-ը:Բացառիկ մշակութային միջոցառման շրջանակում հյուրերը հնարավորություն են ունեցել գտնվել քաղաքի ամենապատմական շենքերից մեկի հետնաբեմում ու բեմում: Նրանք 20 հոգանոց խմբերով հայտնվել են Օպերայի վերելակում ու ճանապարհորդել ժամանակի միջով՝ հայտնվելով նկուղում. Օպերային թատրոնի շենքի կառուցումը սկսվել է հենց այդ նկուղից:

33


Երեկոյի ընթացքում «Պորշե կենտրոն Երեւան»-ը ներկայացրել է բացառիկ մեքենաներ՝ Cayenne եւ Cayenne GT Turbo Coupe մոդելները:

Porsche Cayenne-ը շուկայում հայտնվել է 2002 թվականին ու անմիջապես դարձել իսկական սենսացիա ավտոմոբիլային աշխարհում: Ինչպես ոչ մի այլ մեքենա, այն մարմնավորում է Porsche-ի սպորտային հատկանիշները եւ ամենագնացներին բնորոշ բարձր գործնականությունը: Այն առաջին Porsche-ն էր, որում վարորդը կարող էր ամբողջ ընտանիքի հետ կիսել մեքենա վարելու ուրախությունը։

33


Տվյալների արտացոլման եւ կառավարման նոր կոնցեպտը, ինչպես նաեւ ժամանակակից առցանց տեղեկատվական-զվարճանքի համակարգը համապատասխանում են ապագայի պահանջներին, ինչի շնորհիվ ավտոմեքենա վարելը պարգեւում են նոր զգացողություններ: Շարժիչի նոր սերունդը, որում կիրառված են գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ նոր 8-աստիճան Tiptronic S փոխանցման տուփի հետ զուգակցված, ապահովում է ընթացքային ավելի տպավորիչ որակներ։

33


«Պորշե»-ն ցանկանում էր այս մոդելը դարձնել ավելի սպորտային, ավելի բարձրակարգ ու արտահայտիչ, ուստի այն հագեցրեց բարձր ճշգրտության ընթացային համակարգով՝ 4.0 լիտրանոց V8 բիտուրբո 640 ձիաուժ հզորությամբ եւ հուզիչ ավտոսպորտի ցնցող ձայնով: Արդյունքում՝ ստեղծվեց նոր Cayenne Turbo GT-ն՝ վարելու հաճույքի համար, որը ոգեշնչված է ավտոարշավի մրցուղիով, բայց ստեղծված է ճանապարհի համար:

Արտաքին դիզայնում առանձնանում են յուրահատուկ առջեւի գոգնոցը, Carbon-ով երեսպատված SportDesign ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր