Դեպի վեր

Մեզ սպասում են ծանր լուծումներ. ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ

armtimes.com05/26/2023, 6:36

Մեզ սպասում են ծանր լուծումներ. ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ

2022 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը:

Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ վերջինս խոսել էր Հայաստանի նախկին ղեկավարների և կաթողիկոսի հանդիպումից, դրա շրջանակներում Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներից, ինչպես նաև՝ Արցախի հարցից:

Հարցազրույցի ժամանակ առաջին նախագահը, օրինակ բերելով կոմունիստներին ու դաշնակցականներին, որոնք նախկինում՝ երկրի օրհասական պահին, միավորել էին ուժերը և դուրս եկել այդ ժամանակ ստեղծված իրավիճակից, ընդգծել էր, որ այժմ ևս այդպես պետք է վարվել:

«Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք, մեզ ինչքան են «սիրում», մենք այլևս չենք կարող 70 տարվա իրողությունը վերականգնել։ Նորից պետք է քարը քարի վրա պետություն կառուցենք, շենացնենք այս երկիրը»,- ասել էր նա:

Նա նկատել էր, որ ինչպես ինքը, այնպես էլ ողջ մեր հասարակությունը, ընդդիմությունը, բոլոր քաղաքագետներն ու փորձագետներն ինֆորմացիա չունեն, թե իրականում ինչ պրոցես է գնում, այդ ինֆորմացիային տիրապետում է միայն մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՌԴ-ն ի՞նչ է առաջարկում, Թուրքիան՝ ի՞նչ, ԱՄՆ-ն ի՞նչ է ասում, ի՞նչ խորհուրդ է տալիս։

«Ես կլինեմ, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ՝ վեհափառը, չենք տիրապետում այդ ինֆորմացիային: Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից: Սա միամտություն է, ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Նրանք չեն ապացուցել, որ գան, ավելի լավը կբերեն»,- ասել էր առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նկատել էր՝ բոլոր լուծումները Հայաստանի համար վատ են լինելու. «Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Պետք է այդ ինֆորմացիային տիրապետենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ-որ լուծումներից որն է ավելի լավ լուծումը։ Բոլոր լուծումներն էլ մեզ համար վատ են լինելու։ Այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, սա է մեր ակնկալիքը, իսկ դա հասկանալու համար պետք է տիրապետենք ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր