Դեպի վեր

Մշակութային տոն երեխաներին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամփոփում է արդյունքները

armenpress.am09/15/2021, 11:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Մշակութային տոն երեխաներին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամփոփում է արդյունքները

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դժվարություններին, կարողացավ իր առջև դրված խնդիրներն իրականացնել՝ 40 (և ավելի) օր մշակութային տոն պարգևելով երեխաներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ամփոփելով փառատոնի արդյունքները՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ օգոստոսի սկզբին մեկնարկած միջոցառումն անցկացվել է բավական հագեցած ծրագրով՝ հարմարվելով կորոնավիրուսային իրավիճակին:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իրականացվեց երկու փուլով՝ հիբրիդային նոր օֆլայն և օնլայն ձևաչափերով: Մենք նպատակ էինք դրել շարունակել ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը՝ Երևանից դեպի մարզեր՝ հատկապես սահմանամերձ, և Արցախ: Ցանկանում էինք ստեղծել նպաստավոր պայմաններ՝ օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար: Նպատակ ունեինք վերջիններիս ակտիվ ներգրավվածության և մասնակցության շնորհիվ փոքր-ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստել ստեղծված մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը»,- նշեց Նունե Մանուկյանը:

Երևանում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում իրականացվել են ֆիլմերի օֆլայն ցուցադրություններ, եղել են պրեմիերաներ: Ցուցադրություններ են կազմակերպվել դպրոցներում, նախակրթարաններում, ամառային ճամբարներում, եղել են վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ ՝ մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին:

Նունե Մանուկյան, Կարինե Գրիգորյան Նունե Մանուկյան, Կարինե Գրիգորյան Նունե Մանուկյան, Կարինե Գրիգորյան Նունե Մանուկյան, Կարինե Գրիգորյան Նունե Մանուկյան, Կարինե Գրիգորյան Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 73 ֆիլմ՝ 27 երկրից: «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը: «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, որոնցից լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը», լավագույն կարճամետրաժ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմերը: «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 5 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը: «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, որոնցից հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ժապավենը:

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 399 406
EUR 433 449
RUR 4.52 4.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր