Դեպի վեր

Հարութ Սասունյան. Ադրբեջանի զանգվածային հարձակումը Հայաստանը դարձրեց աշխարհի կիզակետը

panorama.am09/21/2022, 7:30

Հարութ Սասունյան. Ադրբեջանի զանգվածային հարձակումը Հայաստանը դարձրեց աշխարհի կիզակետը

Անցյալ շաբաթ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր և խաղաղ բնակիչ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հավելյալ տարածքներ է զիջել Ադրբեջանին։

Ադրբեջանական կողմի հրահրած այս հարձակումը հաջորդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանը բռնագրավեց Արցախի մեծ մասը և սպանեց հազարավոր հայ զինվորներ։

Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Արցախի հայ բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահման ներթափանցել է 2021 թ․ մայիսի 12-ին և մինչ օրս այնտեղ է։

Հանդիպելով քաղաքականապես և ռազմական առումով թույլ Հայաստանին՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, բիրտ ուժ կիրառելով ճնշում է գործադրում հավելյալ զիջումներ կորզելու համար, որոնք ներառում են արցախահայության մնացորդների վերացումը և ավելի մեծ հայկական տարածքների բռնագրավումը։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս պնդում է, որ Հայաստանն ընդունի այն, ինչը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է ադրբեջանական ինքնիշխանություն Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի միջով անցնող ծրագրված ճանապարհի վերաբերյալ:

Մինչ Հայաստանի վարչապետը շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու իր ցանկության մասին, այս երկու թշնամական երկրները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել՝ ուժով հասնելու իրենց պահանջներին։

Հայաստանն ակնկալում է պաշտպանված լինել ՀԱՊԿ-ի կողմից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ-ը փոխադարձ պաշտպանության պայմանագիր է, որը բոլոր անդամներից պահանջում է պաշտպանել իրենցից որևէ մեկին արտաքին ուժի հարձակումից: 2020 թ․ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Արցախը, քանի որ այն Հայաստանի մաս չէր կազմում։ Թեև անցած շաբաթվա հարձակումը ակնհայտորեն Հայաստանի տարածքում էր, ՀԱՊԿ-ը չհասավ Հայաստանին պաշտպանության։ Ուկրաինայում ռուսական ուժերի ներգրավվածության պատճառով նախագահ Պուտինը չի ցանկանում է, ոչ էլ ի վիճակի է իր զորքերը ուղարկել երկրորդ ռազմաճակատ։ Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, որոնք Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկուսացված է արևմտյան աշխարհից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի այլ ղեկավարների հետ միասին հավաքվել էին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հայերը հուսալքվել էին Պուտինի և Ալիևի խիստ սիրալիր հանդիպման և Պուտինի ու Էրդողանի թևանցուկ զբոսանքի տեսանյութերը դիտելուց: Առաջին անգամ Հայաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան անդամներ իրենց հիասթափությունն արտահայտեցին ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ներկայիս նախագահն է։

Հայաստանի հարևան երկրներից երկուսը ցույց են տվել իրենց փոխադարձ հակասական դիրքորոշումները՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Իրանը իր զորքերը կուտակել է Հայաստանի հարավային սահմանին և բազմիցս հայտարարել, որ անընդունելի է բռնի ուժով Իրան-Հայաստան սահմանի փոփոխությունը։ Մյուս կողմից, Թուրքիան իր զորքերը կուտակել է Հայաստանի արևմտյան սահմանին այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384390
EUR406420
RUR44.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր