Մախաչկալա քաղաքի բենզալցակայաններից մեկում երեկ երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով:
Զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տուժել է ավելի քան 100 քաղաքացի։
«Փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս երեք մահացածի դի, այս պահին Մախաչկալայում բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 105 մարդ, նրանցից 30-ը մահացել են»,- ասվում է արտակարգ իրավիճակների ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Դաղստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պայթյունից տուժածների սանիտարական տարհանման նպատակով գազալցակայան է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռը։
Ավելի վաղ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդանավում եղել են բժշկական մոդուլներ...
Կարդալ ամբողջովին